ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշի և Բիլ Քլինթոնի դիմանկարները հանվել են Սպիտակ տան Grand Foyer-ից՝ հաղորդում է CNN-ը:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ դրանց փոխարեն պատերին հայտնվել են հանրապետական երկու նախագահների դիմանկարները, որոնք պետության ղեկավար են եղել ավելի քան մեկ դար առաջ: Այսպիսով, Վիլյամ ՄակՔինլի կրտսերի և Թեոդոր Ռուզվելտի դիմանկարները կախվել են Grand Foyer-ում:
Քլինթոնի և Բուշ կրտսերի դիմանկարները տեղափոխվել են մի փոքրիկ սենյակ՝ հին ընտանեկան ճաշասենյակ:
Ըստ ամերիկյան ավանդույթի՝ ԱՄՆ վերջին նախագահների դիմանկարները պետք է լինեն շենքի մուտքի ամենավառ տեղում, որպեսզի հյուրերը կարողանան նկատել դրանք պաշտոնական ընդունելությունների ժամանակ: Սպիտակ տան հյուրերը հազվադեպ են հայտնվում հին ընտանեկան ճաշասենյակում՝ ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ: