Friday, 03 07 2026
12:40
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Ի՞նչ է «թաքցնում» Լուկաշենկոն
11:10
Փաշինյանի անունը կա Եկատերինբուրգում ելույթ ունեցողների ցանկում
Այսօր կանխատեսվում է ամենաբարձր ջերմաստիճանը. Սուրենյան
Նեթանյահուի հնարավոր առանձին մասնակցությունը ընտրություններին նվազեցնում է շանսերը
Քրեական հեղինակություն Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը
10:30
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի
Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց
10:10
ԱՄՆ-ն կասկածում է Իսրայելին իրանցի բանակցողների դեմ մահափորձի մեջ. NYT
Բաքվից կա խոչընդոտ՝ Ֆոն դեր Լայենի այցը այս առումով ևս կարևոր է. ասելիք ունի նաև Երևանը
09:50
Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզչին հորդորել են կամավոր հեռանալ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ինչ պետք է իմանան ՌԴ մեկնողները․ կարևոր փոփոխությւոններ են արվել
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
09:10
Թրամփը հայտարարել է, որ Իրանը համաձայնել է ԱՄՆ-ի գրեթե բոլոր պահանջներին
Ադրբեջանը բացում է իր խաղաքարտերը ԵՄ-ի հետ հարաբերություններում. ի՞նչ է ասել Ալիևը Ֆոն դեր Լայենին
08:50
Իրանի անվտանգության և արժանապատվության նոր մոդելը. Զարիֆի նոր հոդվածը
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Նավթի գներն աճել են – 02/07/26
Լարսը բաց է
08:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի
Էրդողանը Իսրայելի հետ «պատերազմ» է երազում
07:50
Մունդիալ-2026. Պորտուգալիան ու Շվեյցարիան շարունակում են պայքարը
Ավտոճանապարհներն անցանելի են
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան հաղթեց Ավստրիային
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան

«Արդեն գործի են դրվում քաղաքական լծակները»․ սահմանային բախումները կվերաճե՞ն լայնածավալ պատերազմի

Արդեն չորրորդ օրն է, ինչ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հյուսիս-արևելյան ուղղությամբ՝ Տավուշի մարզի հատվածում շարունակվում են հայ-ադրբեջանական ռազմական բախումները՝ փոխհրաձգություններ, հրետակոծություններ, հրթիռակոծություններ, օդային հարձակումներ և այլ բնույթի ռազմական գործողություններ։

Երկու կողմերից էլ կան մարտական զոհեր։ Եվ եթե բախումների առաջին օրը կորուստներ ուներ միայն ադրբեջանական կողմը, ապա հուլիսի 14-ին, ցավոք, կորուստներ ունեցավ նաև հայկական բանակը՝ 4 զինծառայող, որոնցից երկուսը՝ սպայական, երկուսը՝ սերժանտական կազմից։ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հաղորդեց, որ հակառակորդի արձակած կրակից մահացու վիրավորում են ստացել մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանը և կապիտան Սոս Փայլակի Էլբակյանը։ Ավելի ուշ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ հակառակորդի արձակած կրակից, կրկին սահմանագոտու հյուսիս-արևելյան հատվածում, մահացու վիրավորում են ստացել կրտսեր սերժանտներ Սմբատ Գևորգի Գաբրիելյանը և Գրիշա Վահանի Մաթևոսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և խորին ցավակցություն ու զորակցություն հայտնում զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմի կորուստներին, ապա պաշտոնական տվյալներով՝ հուլիսի 14-ի դրությամբ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները ոչնչացրել են 11 ադրբեջանցի զինծառայողի, այդ թվում՝ գեներալի, գնդապետի և մայորի կոչում ունեցող երկու սպաների։ Նրանց թվում են Ադրբեջանի 3-րդ բանակային կորպուսի շտաբի պետ, գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և նույն կորպուսի հրետանու պետ Իլգար Միրզոևը։

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել է հուլիսի 12-ին՝ կեսօրից հետո, երբ, ՀՀ ՊՆ-ի վկայությամբ, ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել:

Այժմ գլխավոր մտավախությունը այն է, որ դիրքային պայքարից սկսված լոկալ այս բախումները Հայաստանի և Ադրբեջանի միջև չվերաճեն լայնածավալ զինված հակամարտության։ Եվ այս իրավիճակում շատ կարևոր զսպող դեր կարող ենք խաղալ միջազգային կազմակերպությունները, առաջատար տերությունները և հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երեք դերակատարները՝ Ռուսաստանի Դաշնությունը, Եվրամիությունը՝ ի դեմս Ֆրանսիայի, և Միացյալ Նահանգները։ Միջազգային հանրությունը, բնականաբար, շատ արագ արձագանքել է։ Հայտարարություններով են հանդես եկել Ռուսաստանի արտգործնախարարությունը, Հրվ․ Կովկասում Եվրամիության ներկայացուցիչը, ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և այլն։

Խոսելով վերջին օրերի իրադարձությունների մասին՝ ռուսաստանցի ռազմական փորձագետ, Ռազմավարական կոնյուկտուրայի կենտրոնի տնօրեն Իվան Կոնովալովը ասում է, թե իր կարծիքով՝ հայ-ադրբեջանական դիմակայության պատմության ընթացքում տեղի ունեցած ռազմական բախումների բնույթը խոսում է այն մասին, որ եթե անմիջապես տեղի չի ունենում իրադարձությունների զարգացում և բախումները չեն վերաճում լայնածավալ գործողությունների, ապա այդ դեպքում լարվածությունը աստիճանաբար նվազում է։ Այս իմաստով ռուսաստանցի փորձագետը ավելի լավատես է, որ հայկական Տավուշի և ադրբեջանական Թովուզի սահմանին տեղի ունեցող իրադարձությունները չեն վերաճի հայ-ադրբեջանական լայնածավալ պատերազմի։

Կոնովալովը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց․ «Իրավիճակն առայժմ հետևյալ տեսքն ունի՝ տեղի են ունեցել փոխհրաձգություններ, բայց հետագա զարգացումներ տեղի չեն ունեցել, դա չի վերաճել մասշտաբային բախումների։ Եվ, բնականաբար, իր դերն է խաղում նաև Ռուսաստանը, որն, ըստ երևույթին, արդեն միացել է գործընթացին և փորձում է ազդել իրավիճակի վրա»։

Նկատեցինք, որ զարգացումներ, այդուհանդերձ, կան։ Հուլիսի 14-ին զոհեր են եղել թե՛ ադրբեջանական և թե՛ հայկական կողմերից։ Գործի են դրվել հրետանին, ականանետերը, օդային հարձակման միջոցները (ՕՀՄ), հատկապես՝ անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ), ինչպես նաև այլ զինատեսակներ։ Մասնավորապես, հուլիսի 14-ի առավոտյան Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է սահմանից բավական հեռու գտնվող Բերդ քաղաքի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Նույն օրը հայկական զինուժը Ադրբեջանից ուղարկված թանկարժեք անօդաչու է ոչնչացրել։

Պատասխանելով մեր դիտարկմանը՝ ռազմական փորձագետ Իվան Կոնովալովն ասաց, թե իրավիճակը զարգացնելու համար պետք է լինի որոշակի քանակությամբ մոբիլիզացված զորք և տեխնիկա, բայց նման բան առայժմ չի նկատվում։

«Նման բան չեն նկատում նաև արտաքին դերակատարները, որոնք տիեզերական և տեխնիկական տարբեր հնարավորություններ ունեն իրադրությանը հետևելու համար։ Պարզ է, որ Լեռնային Ղարաբաղի դիմակայության այս բարդ պատմության երկար տարիների ընթացքում միշտ էլ միջնորդների մեջ գլխավոր դերը խաղացել է Ռուսաստանը։ Պետք է նշել, որ Միացյալ Նահանգները փաստացի մի կողմ է քաշվել, նա միայն ձևականորեն է մասնակցում Մինսկի խմբի գործընթացին, բայց մեծ հաշվով՝ ոչինչ չի անում։ Իսկ Ռուսաստանի համար չափազանց կարևոր է, որ ղարաբաղյան գոտում ամեն ինչ հանգիստ լինի։ Այնպես որ, Ռուսաստանը այլ ելք չունի, նա միշտ էլ հանդես է գալիս որպես միջնորդ բանակցային գործընթացում», – ասաց Կոնովալը՝ շարունակելով․ «Հետաքրքիրն այն է, որ ներկայիս իրավիճակը, կարծես թե, քաղաքական կոնտեքստ չունի։ Առայժմ կոնկրետ հայտարարություններ չենք լսում ոչ մի կողմից, ինչը ցույց է տալիս, որ քաղաքական կոնտեքստ այս ամենում չկա։ Ամենայն հավանականությամբ ամեն ինչ սկսվել է սահմանային փոխհրաձգությունից, որի պատճառն այն է, որ հակառակորդները պարզապես շատ մոտ են իրար, և նման դեպքերում բախումներ շատ հաճախ են լինում։ Նման կոնֆլիկտների պարագայում դա սովորական երևույթ է։ Դա վերաբերում է ոչ միայն Ղարաբաղին, այլև մի շարք այլ կոնֆլիկտների, օրինակ՝ Դոնբասին, որտեղ ևս պարբերաբար տեղի են ունենում փոխհրաձգություններ։ Այս պարագայում մենք չենք տեսնում իրավիճակի քաղաքական կոնտեքստ։ Բոլորը լռում են, ոչ ոք ոչ մի բան չի ասում։ Միայն հաղորդագրություններ են լինում սահմանային գոտում տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Սա խոսում է այն մասին, որ արդեն գործի են դրվում իրավիճակի կառավարման քաղաքական լծակները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում