Առաջիկա ժամերին Տավուշի մարզի Իջևան քաղաքում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն, որտեղ բրիֆինգներով պարբերաբար կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը։ Տեղեկությունը հայտնում է «Կառավարության տեղեկատվական-վերլուծական կենտրոն» ՊՈԱԿ-ի ղեկավար Հովհաննես Մովսիսյանը։
«Կենտրոնը կտեղակայվի մարզպետարանի շենքում: Լրատվամիջոցների հետ աշխատանքը կհամակարգի ՊՆ նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը»,– Facebook–ի իր էջում գրել է նա։
https://www.facebook.com/hovhannes.movsisyan/posts/10222774002922492











































