Հուլիսի 17-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 34001 դեպք, որոնցից 22492-ն` առողջացած, 620-ը` մահվան ելքով, նախորդ օրվա համեմատ՝ 13-ով ավելի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10692 պացիենտ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 143114 թեստավորում: Նախորդ օրը կատարվել է 1704 թեստավորում, որից 1262-ը՝ բացասական արդյունքով։ Այս մասին հայտնում է ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 561 առողջացած։
Այլ պատճառներով մահվան դեպքերի թիվն ավելացել է 8-ով, ընդհանուր՝ 197:









































