Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Պատերազմական վիճակում ենք, որոշ շրջանակներ հնչեցնում են դավաճանական տեքստեր

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի խախտման դեպք է գրանցվել. անցած գիշեր Ադրբեջանի հատուկջոկատայինները՝ շուրջ 100 հոգի, հերթական դիվերսիոն փորձն են ձեռնարկել «Անվախ» կոչվող դիրքի ուղղությամբ, մեր զինվորները կանխել են ներթափանցման փորձը, նախնական տվյալներով՝ հակառակորդն ունի զոհեր և վիրավորներ: Դիվերսիոն անհաջող փորձին հաջորդել է Տավուշի մարզի Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր, Չինարի, Այգեպար գյուղերի հրետակոծությունը, հայկական կողմում զոհեր և վիրավորներ չկան:

Թեմայի շուրջ քննարկմանը մասնակցեցին տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը, քաղաքագետ, «Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Ռոբերտ Ղևոնդյանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրային կապերի պատասխանատու Վահագն Ալեքսանյանը:

Հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը շարունակվում է: Ինչու է Ադրբեջանը տաք պահում Տավուշի ճակատը: «Ադրբեջանի իրական կռիվը ոչ միայն Արցախի հետ է, այլ հայության: Ինչ վերաբերում է սահմանի այդ հատվածին, կարծում եմ, Ադրբեջանի համար սիմվոլիզմը միշտ է համարվել արտաքին քաղաքականության գործոն, և այն, որ Հայաստանի առաջնորդը ներկայացնում է այդ մարզը, դա նույնպես իր դերն է խաղում: Բացի դրանից՝ այդ հատվածում եթե Ադրբեջանը ցանկանար որոշակի գործողություններ իրականացնել, ապա աշխարհագրական ռելիեֆի առումով նպաստավոր դիրքում էին, երբ դեռ բարձունքը իրենցն էր, որտեղից կարողանում էին վերահսկել հայկական գյուղերը: Չստացվեց այն, ինչ նրանք պլանավորել էին, իրադրությունը կտրուկ փոխվեց»,- նշեց Ռոբերտ Ղևոնդյանը:

Այս իրադարձություններին նախորդեց Ադրբեջանի տեղեկատվական արշավը: Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ այդ հռետորաբանությունը Ադրբեջանը պահպանում է տարին տասներկու ամսին և չի դադարում:

Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հունիսից սկսած՝ կիբերտիրույթում Ադրբեջանի ակտիվությունը մեծացել էր. «Տեղեկատվական ոլորտում փորձարկում էին իրավիճակը՝ տեսնելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակն ինչպես է ազդել մեր մարտունակության վրա»:  Տեղեկատվաան փորձագետի դիտարկմամբ՝ Բաքուն պատրաստ չէ երկարատև պատերազմի, և նրա հարձակումներն ուղղված են մեր մարտունակությունն ստուգելուն:

«Տեղեկատվական ոլորտում հարձակումներ են իրականացվում, ահռելի քանակով ֆեյքեր են հայտնվել, ահաբեկման մեթոդներ են կիրառում»,- նշեց Սամվել Մարտիրոսյանը՝ հավելելով, որ պետք է սրան ասիմետրիկ պատասխան տալ: Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց, որ հայկական կողմը կարողանում է դիմագրավել և չեզոքացնել ադրբեջանական ֆեյքերի տեղեկատվական հարվածները»:

«Մենք պատերազմական վիճակում ենք, բայց Հայաստանից հնչում են դավաճանական տեքստեր»,- ընդգծեց Վահագն Ալեքսանյանը: Ռոբերտ Ղևոնդյանը հավելեց, որ շահարկումներ են արվում, և դրանք խոր արմատներ ունեն: Այս օրերին, երբ կա արտաքին վտանգ, պետք է համախմբվել:

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ քաղաքական գործիչները պետք է ճիշտ գնահատեն իրավիճակը և գիտակցեն, որ այս իրավիճակում հնարավոր չէ քաղաքական դիվիդենտներ հավաքել: Ռոբերտ Ղևոնդյանի դիտարկմամբ՝ որոշ շրջանակներ այս օրերին ևս փորձում են վնաս հասցնել իշխանության հեղինակությանը և փորձել իշխանության հայտ ներկայացնել. «Պետք է ուշադիր լինել, որ այդպիսի հակապետական գործողությունը հաջողություն չունենա Հայաստանում»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում