Այսօր՝ հուլիսի 15-ին, Ազգային ժողովում հրավիրվել է արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Իմ քայլի» պատգամավոր Արտակ Մանուկյանը նախ իր երախտիքի խոսքն ուղղեց հայոց բանակին, որ խաղաղություն է պարտադրում. «Բայց չափազանց կարևոր են ֆինանսական շուկաներում արձանագրված միտումները»:
Նա ներկայացրեց փաստեր` հետևությունը թողնելով ունկնդիրներին. «Մենք կամաց-կամաց հաջողելու ենք ոչ միայն բանակաշինության, այլև բոլոր բնագավառներում»:
Մանրամասն՝ տեսանյութում:











































