«Ես հատուկ կուզենայի ընդգծել, որ ՀԱՊԿ-ի հայտարարության մեջ առանձնացված է Հայաստանի դերը և հատուկ նշվում է Հայաստանի ՀԱՊԿ անդամ պետություն լինելու հանգամանքը, սակայն, իհարկե, որպես ՀՀ ԱԺ պատգամավորներ, մեր ակնկալիքը ՀԱՊԿ-ից ավելին էր և մեր ձգտումն այն է, որ մեր միջազգային գործընկերներն իրենց հայտարարությունների մեջ ավելի հստակ և կոնկրետ լինեն և արձանագրվի այն փաստը, որ Ադրբեջանը վարում է ագրեսիվ քաղաքականություն և հիմա սահմանին տիրող լարվածությունն Ադրբեջանի հերթական սադրանքն է, որի համար նա պետք է պատասխանատվության ենթարկվի», – «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում շեշտեց Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանագծին տիրող լարված իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ-ի տարածած մեկնաբանությանը։
Մանրամասնեը՝ տեսանյութում։