Հորթերս սոված են, ճագարներս սոված են, եթե թողնեմ, կսատկեն, դրա համար էլ դուրս եմ եկել խոտ հավաքելու: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ կանանցից մեկը:
Նշենք, որ երեկ գյուղում կրակոցներ են հնչել հակառակորդի կողմից:
«Չենք սովորել, բայց հանուն մեր տան, մեր երեխաների, մեր հող ու ջրի, հաղթահարում ենք: Ամբողջ օրը կրակել են, միայն գիշերը մի քանի ժամ չեն կրակել, առավոտյան նորից նույնը շարունակել են: Կրակոցները շատ մոտիկ է, տների գլխով է անցնում»,-ասաց կինը՝ հավելելով, որ այսօր էլ վնասվել է գազատարը և գյուղը զրկվել է գազից:
Նրա որդին պայմանագրային զինծառայող է. «Իր երեխեն գյուլլի բերան է, չգիտեմ իմ երեխեն ողջ կգա, թե չէ: Ասում է՝ որ հարմար լինի, ես կզանգեմ, մեզ չի թողնում զանգենք»: