Tuesday, 16 06 2026
Ադրբեջանը 2025 թվականին հատուկ պաշտպանական նշանակության ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է շուրջ 2.9 միլիարդ դոլար
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի խորհրդարանի անդամին է ներկայացրել հայկական արտադրատեսակները եվրոպական շուկայում տարածելու օրակարգը
12:10
Իրանական նավերը սկսել են տարանցումն ԱՄՆ շրջափակման գոտիով
Ֆրանսիային վերապահվում է եվրոպական անվտանգության ապահովման «լոկոմոտիվի դեր»
11:50
Իրանի և Ռուսաստանի ԿԲ ղեկավարները Մոսկվայում քննարկում են բանկային համագործակցությունը
Լոռու մարզում որոնվում են անհետ կորած երեխաներ
Ֆիդանը Մոսկվայում կհանդիպի նաև Պուտինի օգնականների հետ
Իսկ ո՞ւր է մեր ընդդիմությունը․ բացի կեղծիք տարածելուց ուրիշ արգումենտներ չունեն․ Ավանեսյան
Գազայում պաղեստինյան խմբավորումների զենքի ճակատագրի շուրջ առայժմ պայմանավորվածություն չկա. ՀԱՄԱՍ
Արարատի մարզի բնակիչները «Ուժեղ Հայաստան»-ից պահանջել են իրենց տալ ընտրակաշառք․ ՀԿԿ նոր գաղտնալսումը
10:50
Հորմուզի նեղուցում նավագնացության վերականգնումը կտևի շաբաթներ. Financial Times
Մեր քաղաքացիներն այսօր միջնորդավորված են մասնակցում պետական պարտքի գնման գործընթացին․ ֆիննախ
10:30
Ուկրաինան հույս ունի, որ Իրանի համաձայնությունից հետո ԱՄՆ-ն կվերսկսի ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ջանքերը
Այսպիսի ցուցանիշ ՀՀ-ում երբեք չի գրանցվել․ մարդկանց բարեկեցությունն աճում է․ ֆինանսների նախարար
10:10
ԱՄՆ-Իրան բանակցությունների 60 օրվա ընթացքում նավերը Հորմուզի նեղուցով կանցնեն անվճար. Վենս
Մեռնող Ռուսաստանում հայերը կորուստներ են կրում. մեծ հայրենադարձության ժամանակն է
Մոսկվան ենթարկվել է անօդաչուների զանգվածային հարձակման
09:40
Իտալիայում անցկացվում է 2026-ի շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունը
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԱԷՄԳ-ն և ԱՄՆ-ն կօգնեն Իրանին ոչնչացնել բարձր հարստացված ուրանի պաշարները. Վենս
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
08:50
ԱՄՆ-ում կործանված B-52 ռմբակոծիչում գտնվող բոլոր 8 անձինք զոհվել են
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Վենսը մանրամասներ է հայտնել Իրանի հետ համաձայնությունից, որը «նոր օր» կբացի Մերձավոր Արևելքի համար
Փորձի փոխանակում՝ COP17-ի անվտանգության ապահովման նպատակով․ ՆԳՆ կրթահամալիրում մեկնարկել է ազգային աշխատաժողով
08:10
Թրամփը «կեղծ» է որակել Իրանին ԱՄՆ-ի կողմից նախատեսվող վճարումների մասին տեղեկությունները
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
07:50
Նավթի գները նվազել են – 15/06/26
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Արտահերթ ընտրությունները ավելի շատ ձև են, ոչ թե բովանդակություն. Արծվիկ Մինասյան

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառանալով Հայ Ազգային Կոնգրես – իշխանություն երկխոսության երկրորդ փուլում համաձայնեցված երկխոսության օրակարգին, նշեց. «Արտահերթ ընտրությունները ավելի շատ ձև են, ոչ թե բովանդակություն, իսկ կոալիցիայի նախապատրաստությունը ընտրություններին, որի շուրջ պետք է նաև Կոնգրեսը հանդես գա համապատասխան առաջարկներով, կարծում եմ, ոչինչ չփոխող մոտեցում է, քանի որ մի քանի ամիս առաջ, երբ խորհրդարանական ընդդիմությունն էր հանդես գալիս նույն ընտրական օրենսդրության մեջ բարեփոխումներ իրականացնելու առաջարկով, Կոնգրեսը պասիվ դիրք գրավեց և անգամ փորձ չարեց պաշտպանելու այդ առաջարկները»։

Հարցին, թե իշխանության կողմից Կոնգրեսի մինչ այս առաջարկած պահանջների բավարարումը թույլ տալի՞ս է ենթադրելել, որ արտահերթ ընտրությունների պահանջն էլ իշխանությունը կբարարարի, Արծվիկ Մինասյանը պատասխանեց.

«Արտահերթի մասին խոսելիս նախ պետք է հասկանանք, թե դրա համար ինչ ռեսուրսներ են դրված սեղանին։ Կոնգրեսի կողմից առաջարկվող ռեսուրսները համահունչ չեն այդ առաջարկին, և իշխանությունը, ակնհայտ է, որ այս պայմաններում չի գնա արտահերթ ընտրությունների, բացառությամբ մեկ-երկու դեպքի, քանի որ ներկա խորհրդարանական մեծամասնությունը իրեն ձեռնտու է, և նաև ձեռնտու քաղաքական համակարգում ոչ մեծ արտախորհրդարանական ուժի դիմադրությունը։

Թե որոնք են այն բացառիկ դեպքերը, որոնց դեպքում կլինեն արտահերթ ընտրություններ, Ա.Մինասյանը մանրամասնեց.

«Ռուսաստանի ընտրությունների հետ կապված իրավիճակը. այնտեղ կարող են այնպիսի զարգացումներ լինել, որ ձեռնտու լինի էստեղ արտահերթ ընռրություններ անցկացնելու համար, և երկրորդ՝ ղարաբաղյան հարցը։ Բոլոր դեպքերում, այսօրվա հանդիպումը ցույց տվեց, որ երկու կողմն էլ, ըստ էության, իրենց համար օրակարգային հարց չեն դարձնում երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակը փոփոխելու, աղքատության հաղթահարման հարցը։ Սա է, որ մեր քաղաքացիներին մղում է դրսում կենսամակարդակը որոնելուն»։

«Առաջին լրատվական»-ի հարցին, թե իրենց քաղաքական ուժի մասնակցությունը այս գործընթացին տեսնու՞մ է արդյոք, և եթե այո, ապա ինչ ձևաչափով, ՀՅԴ պատգամավորը հայտնեց.

«Իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ իրատեսական չէ, մյուս կողմից էլ նպատակային չէ, քանի որ երբ խոսվում է երկխոսության մասին, նշանակում է, որ երկուսն են իրար հետ քննարկում։ Եթե լինեին հրապարակային քննարկումներ, որը մենք առաջարկել ենք իշխանություններին ուղղված բազմաթիվ կոչերում, երբ առաջարկում էինք նոր ռազմավարություն մշակել, ձևավորել նոր հարկային զարգացում ապահովող հարկային կառավարություն, այդ դեպքում հնարավոր կարող էր համարվել, բայց այս փուլում և այս ձևաչափով, կարծում եմ՝ ոչ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում