Այսօր՝ հուլիսի 13-ին, Ազգային ժողովում սկսվել է արտահերթ նիստ: Օրակարգում արտակարգ դրության ռեժիմի երկարացման հարցն է:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե քանի մարդ է թեստավորվել. «Վճարովի թեստավորումների թիվն ինչքա՞ն է կազմում»:
Պատգամավորը հետաքրքրվեց նաև, թե նախարարությունն ինչ է անում ճիշտ ուղղությամբ տանելու այն տարածված լուրերը, որ դիմակներն առաջացնում են տարբեր հիվանդություններ:
Պատգամավորը հավելեց, որ թեստավորվողների քանակի վերաբերյալ վաղուց են գրավոր դիմել. «Սահմանված ժամկետն անցել է, բայց ըմբռնումով ենք մոտեցել»:
Մանրամասն՝ տեսանյութում: