Լիբիայի իշխանությունները մեղադրել են ՆԱՏՕ-ի ուժերին 7 բժիշկների և բուժքույրերի սպանելու մեջ. դա տեղի է ունեցել Զլիթան քաղաքի հիվանդանոցի ռմբակոծության ժամանակ: Քաղաքը գտնվում է մայրաքաղաք Տրիպոլիից դեպի արևմուտք:
Կառավարության պաշտոնական ներկայացուցիչները BBC հեռուստաալիքին ցուցադրել են բժշկական հաստատության փլուզված շենքը: Շուրջ բոլորը եղել են թափթփված բժշկական սարքավորումներ, սակայն մահացածներ այնտեղ չեն հայտնաբերվել:
Իշխանություններն ասել են, որ դիակները հանձնել են հարազատներին: ՆԱՏՕ-ի ղեկավարությունը հերքում է Զլիթան քաղաքում որևէ օբյեկտի ռմբակոծության փաստը:











































