Saturday, 11 07 2026
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հյուրընկալել է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Ջորջ ավագ դպրոցի աշակերտներին
19:30
Վիետնամի հարավում մոտորանավակի խորտակման հետևանքով զոհվել է 15 հնդիկ զբոսաշրջիկ
19:20
Ժնևում՝ ՄԱԿ-ի Ազգերի պալատում, Շախմատի միջազգային օրվան ընդառաջ անցկացվել է միջոցառում
19:10
Իրանը չի պատրաստվում բանակցել ԱՄՆ-ի հետ, քանի դեռ Վաշինգտոնը չի փոխել դիրքորոշումը

Ինչպես օնլայն առևտուր կատարելիս խուսափել կիբերհանցագործության զոհ դառնալուց

Հայաստանում վերջին շրջանում համակարգչային հանցագործությունների արձանագրված դեպքերի կտրուկ աճ է նկատվում:

«Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Սասուն Գրիգորյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթ է ընդունվել կիբեռհանցագործությունների վերաբերյալ 118 գործ: Իսկ 2020 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչության վարույթ է ընդունվել ընդհանուր 94 կիբեռհանցագործությունների վերաբերյալ քրեական գործ:

«Տեսնում ենք, որ 2020 թվականի միայն առաջին կիսամյակում քննված գործերի թիվը մոտ է նախորդ տարվա ամբողջ ընթացքում քննված գործերի թվին: Ասեմ նաև, որ մինչև 2019-2020 թվականը ընդհանուր գրանցված կիբեռհանցագործությունների թիվը տատանվել է տարեկան մոտ 100 քրեական գործի շրջանակում»,-նշեց Սասուն Գրիգորյանը:

Ինչի՞ հետ է կապված դեպքերի կտրուկ աճը և արդյոք համավարակով պայմանավորված  երկրում ստեղծված իրավիճա՞կն է իր ազդեցությունը թողել: Հարցին ի պատասխան՝ Սասուն Գրիգորյանը նշեց՝ դեպքերի աճը պայմանավորված է այն հանգամանքով, որ ավելացել է տուժած քաղաքացիների, կազմակերպությունների դիմելիությունն իրավապահ մարմիններին:

«Դա վկայում է ինչպես քաղաքացիների իրավագիտակցության բարձրացման, այնպես էլ իրավապահ մարմինների նկատմամբ վստահության աճով: Կիբեռհանցագործությունների հետ կապված հարցերը գտնվում են Քննչական կոմիտեի նախագահի վերահսկողության ներքո: Կան բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տուժել և տուժում են այս տիպի հանցագործություններից, սակայն այս մասին դեռևս չեն բարձրաձայնում: Հորդորում եմ մեր քաղաքացիներին, որ նման դեպքերում անհապաղ դիմեն իրավապահ մարմիններին, չփորձեն ինքնուրույն լուծում գտնել տվյալ հարցերի հետ կապված»,-ասաց Սասուն Գրիգորյանը:

Ինչ վերաբերում է համավարակով պայմանավորված՝ երկրում ստեղծված իրավիճակի հնարավոր ազդեցությանը, ապա Սասուն Գրիգորյանը նշեց, որ այդպիսի ազդեցություն միաշնանակ կա: Մարդիկ սկսել են ավելի շատ լինել առցանց տիրույթում, դրանով էլ պայմանավորված՝ առցանց խարդախություններն ավելացել են:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում