Այսօր «Հանուն Հանրապետության» նախաձեռնության մամլո ասուլիսի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, անդրադառնալով դատական համակարգին առնչվող հարցին, նշեց. «Մենք տեսնում ենք, թե ինչպիսի բիրտ ազդեցություն է գործում քրեաօլիգարխիան դատարանների վրա, և դա էապես առնչվում է նաև Սահմանադրական դատարանի արդեն հանգուցալուծված ճգնաժամի հետ»:
Նրա խոսքով, սակայն, ՍԴ շուրջ խմորումները թույլ չեն տալիս դեռևս հիմնավոր լուծված համարել այդ համակարգաստեղծ ճգնաժամը. «ՍԴ ճգնաժամն ուղիղ անդրադարձ է ունենում դատարանների, դատական ճգնաժամի վրա: Եվ մենք պետք է այդ գիտակցմամբ մոտենանք ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը: Եվ մեր նախաձեռնության հաջորդ անելիքը լինելու է ձեռնամուխ լինել դատական համակարգի զտմանը»:
Մանրամասն՝ տեսանյութում: