Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Սպանդանոցային մորթի հետևանքով կբարձրանա՞ մսի ինքնարժեքը

Հուլիսի 1-ից ամբողջ Հանրապետությունն անցում է կատարում պարտադիր սպանդանոցային մորթին: Օրենքը մշակվել է դեռև 2016 թվականի: 2018-ին էլ 6 ամսով երկարաձգվեց կիրառության ժամկետը՝ հաշվի առնելով տեխնիկական առումով ոչ ամբողջական պատրաստվածությունը: Ինչևէ, ամսի մեկից այլս արգելվում է բակային մորթը: Շատ փորձագետների գնահատմամբ՝ այս որոշումը կարող է անդրադառնալ մսի ինքնարժեքի բարձրացման վրա: «Առաջին լրատվականի»-ի հետ զրույցում «Իրազեկ և պաշտպանված քաղաքացի» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց՝ սպանդանոցները նախ լուծում են տնտեսակաան հարց, ստեղծում են լրացուցիչ աշխատատեղեր։

«Մի կողմից միջնորդ օղակի գործը քչանում է, նրանց վիճակը կդժվարանա, բայց նաև սպանդանոցները կվերցնեն իրենց վրա այդ  ֆունկցիան։ Սպանդանոցներում բժիշկ կա, մորթն իրականացնող մասնագետ կա, վարորդ կա։ Սրան գումարած սպանդանոցային մորթի պայմաններում արդեն օգտագործվում է կենդանի ենթամթերքը, ինչը բակային մորթի պայմաններում չէր կարող օգտագործվել։ Այսինքն՝ մի կենդանուց շատ ավելի շատ բան կարող ենք վերցնել, քան բակային մորթի դեպքում։ Եթե մենք իրականում կարողանանք ապահովել սպանդանոցային մորթը, որը կապահովի ամբողջ Հանրապետության ծածկույթը, ապա միանշանակ գնաճ չենք ունենա ընդհանրապես։ Ինչու չենք ունենա։ Այսօր էլ այդ մորթողին գումար ես վճարում, տեղափոխողին գումար ես վճարում։ Անգամ եթե տեղափոխման գինը թանկանա, այսինքն՝ եթե գյուղացին իր համագյուղացու համար մորթում էր 5000 դրամով, հիմա սպանդանոցը՝ 10000-ով կմորթի, ապա ՝ ենթամթերքների օգտագործումը կարող է գերազանցել այդ 5 հազար դրամը։ Իրականում մենք ոչ մի պատճառ չենք ունենա մսի ինքնարժեքը թանկացնելու։ Եթե ամեն ինչը արվի ճիշտ»,- մանրամասն նկարագրեց Բաբկեն Պիպոյանը։

Արդյոք երկիրը պատրաստ է պարտադիր սպանդանոցային մորթին հարցին՝ Պիպոյանը պատասխանեց՝ նախ, առաջի հերթին պետք է ամբողջ երկրով լինեն համապատասխան թվով սպանդանոցներ։ «Գյումրիում իրացվող միսը չի կարող մորթվել, օրինակ, Արագածոտնի մարզում։ Կենդանին Գյումրիից գա Արագածոտն, հետո գնա Գյումրի։ Այդպես չի լինում։ Շատ նորմալ կլինի, եթե Գյումրիից Երևան տեղափոխելիս Արագածոտնում մորթվի, հետո տեղափոխվի Երևան։ Դա նորմալ է։ Շատ կարևոր է հզորությունները չափել ու հասկանալ՝ Հանրապետության քանի տոկոսը կարող է ապահովել սպանդանոցային մորթը։ Եթե մենք ունենք նորմալ թվով սպանդանոցներ, վերապատրաստված մասնագետներ, միանշանակ սա ողջունելի է։ Եթե չունենք, ապա՝ պետք է ճշգրիտ հաշվառում իրականացնել ու հասկանալ՝ որտեղից ենք սկսում ու ուր ենք գնում։ Ես դեռ հունվար ամսից ասեցի, որ պետք է խստացնել հսկողությունը, հակառակ պարագայում բիզնեսմենը շահագրգռված չի լինի սպանդանոց կառուցելու հարցում։ Այսինքն՝ բիզնեսմենը տեսնում է, որ օրենքի պահանջի նկատմամբ հսկողություն չկա, հետևաբար իրենք էլ դանդաղեցնում են աշխատանքը։ Բայց, եթե օրինակ տեսնեն, որ բոլոր մարզերում հսկողություն կա, բացի այն մարզից, որտեղ սպանդանոց չկա, ինքնստինքյան բիզնեսմենը շահագրգիռ կլինի կառուցել սպանդանոց։ Ես առաջարկում էի հաշվառել ու հասկանալ, թե որտեղ է ռեսուրսը բավականացնում հսկողություն իրականացնելու համար»,- տեսակետ հայտնեց մեր զրուցակիցը։

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ սպանդանոցային մորթի անցման արդյունավետության ու կիրառման մասով ճշգրիտ գնահատական հնարավոր կլինի տալ օգոստոս ամսին, երբ ավարտին կհասնի սպանդանոցների կառուցման աշխատանքները, որոնք ինչ-ինչ պատճառներով դադարեցվել էին կամ դանդաղել էին։

Հիշեցնենք, որ մայիս ամսին Սննդի անվտանգության տեսչության կողմից մեզ տրամադրած տվյալների համաձայն, սպանդանոց կառուցելու 250-ից ավելի հայտ է ստացվել։  Այս պահին հանրապետությունում գործում է 44 սպանդանոց, որից 19-ը ծառայություններ են մատուցում, մնացածը սեփական կենդանիների մորթն են իրականացնում։ «Այս պահին հստակ կառուցման ընթացքում են 82 սպանդանոց, որի կեսը պատրաստ կլինի մինչև հուլիսի 1-ը, իսկ մնացածը՝ մինչև տարվա վերջ: Հուլիսի 1-ից հանրապետության ամբողջ տարածքում գործելու է սպանդանոցային մորթի պարտադիր պահանջը, իսկ հանրապետության պահանջարկը մինչև 80 սպանդանոց է»,- մեզ հետ զրույցում ասել էր ՍԱՏՄ իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ կապերի բաժնի պետ Անուշ Հարությունյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում