Friday, 26 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Հայաստանը մասնակցել է Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին

Հայաստանը մասնակցել է հուլիսի 2-3-ին կայացած Եվրոպական միության Արևելյան գործընկերության երիտասարդական ներգրավվածության առցանց գագաթնաժողովին: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Միջոցառումը, որին մասնակցում էին 400-500 երիտասարդ առաջնորդներ և ակտիվիստներ Եվրոպական աշխարհամասի տարբեր անկյուններից և հատկապես Արևելյան գործընկերության երկրներից, այդ թվում և Հայաստանից, նպատակ ունի քննարկել Եվրոպական միության և Արևելյան գործընկերության երկրների միջև երիտասարդության քաղաքականության ոլորտում գործընկերության ընթացքը, խթանել երիտասարդների և քաղաքականություն մշակողների միջև երկխոսությանը և նպաստել փորձի փոխանակմանն ու հետագա համագործակցության կայացմանը:

Այս քննարկման առանցքային թեմաներն էին՝ «Երիտասարդների ներգրավվածությունը ԱլԳ-ում. ներկայի ուսումնասիրումը և ապագայի կողմնորոշումը», «Երիտասարդական քաղաքականության երկխոսության ապագան Արևելյան գործընկերությունում» և «Խթանելով երիտասարդության զբաղվածությունը և ձեռներեցությունը»:

Քննարկմանը մասնակցել և ելույթով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, ԵՄ Հարևանության և ընդլայնման գլխավոր տնօրինության (DG NEAR) արևելյան հարևանության և ինստիտուցիոնալ զարգացման տնօրեն Լոուրենս Մերիդիթը, ԵՄ Հարևանության և ընդլայնման հարցերի հանձնակատար Օլիվեր Վարհելյին, ԵՄ արևելյան հարևանության հարցերով գլխավոր փոխտնօրեն Կատարինա Մատերնովան, Եվրոպական վերապատրաստման հիմնադրամի տնօրենը և այլք, ինչպես նաև Արևելյան գործընկերության երկրներում երիտասարդության քաղաքականության ոլորտը համակարգող նախարարությունների ներկայացուցիչներ (նախարարի տեղակալներ): Արթուր Մարտիրոսյանը ողջունել է մասնակիցներին և շնորհակալություն հայտնել նախաձեռնողներին միջոցառման կազմակերպման համար:

Իր ելույթում նա խոսել է ՀՀ-ում երիտասարդների զբաղվածության խնդիրների մասին՝ ներկայացնելով պետության կողմից ներկայում արդեն իսկ իրականացվող, ինչպես նաև պլանավորման մեջ գտնվող միջոցառումներն ու ծրագրերը՝ ուղղված ֆորմալ և ոչ ֆորմալ կրթության միջոցով մասնագիտական կրթության խթանմանը, կրթություն–աշխատաշուկա կապի ամրապնդմանը, մասնագիտական կողմնորոշմանը ավագ և միջին դպրոցում, ապագայում մեծ պահանջարկ ունեցող մասնագիտությունների ներդրմանը ՄԿՈՒ հաստատություններում, բուհերում և այլն: Նա մասնավորապես շեշտել է, որ նոր մոտեցում է ձեռնարկատիրական գործունեության մասին տեղեկատվության ներառումը ներկայում բարեփոխվող Հանրակրթության պետական չափորոշիչում: Իր խոսքում Նախարարի տեղակալը նաև շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը Հայաստանին կրթության և երիտասարդության ոլորտում անհրաժեշտ գործիքակազմով օժանդակության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում