Friday, 26 04 2024
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից
16:40
Օկամպոն հանդես է եկել «Լեռնային Ղարաբաղից հայերի բռնի տեղահանման միջազգային իրավական ասպեկտներ» թեմայի վերաբերյալ զեկույցով
16:33
«Խաղաղության հասնելու շատ լավ հնարավորություններ կան». Ալիև
Քննարկվել են Հայաստան-Իտալիա ռազմական, ռազմատեխնիկական, ռազմատեխնոլոգիական համագործակցության հարցեր

Իշխանությունը կռիվ է տալիս մի քանի ուղղություններով. չպետք է շեղվել հեղափոխական օրակարգից

Ճգնաժամային իրավիճակները պարտադրում են հատուկ միջոցներ և մեթոդաբանություն, կառավարման նոր ձևեր. այն գործիքները, որոնք կիրառվում են արտակարգ պայմաներում, լիովին պետք է տարբերվեն ոչ արտակարգ իրավիճակներում կիրառվող գործիքներից: Հայաստանում շարունակվում է արտակարգ իրավիճակը՝ պայամանավորված կորոնավիրուսի համավարակով: Իշխանության գործողություններն արդյո՞ք համարժեք են իրավիճակին: Իշխանությանը մեղադրում են պահի հրամայականով առաջնորդվելու և ռազմավարության բացակայության մեջ: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ քննարկմանը այս և մի շարք այլ հարցերի անդրադարձան «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ Հայկ Այվազյանը և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Հայկ Այվազյանի դիտարկմամբ՝ ճգնաժամը բացառապես կորոնավիրուսով չի պայմանավորված, բայց կորոնավիրուսը եկավ էլ ավելի մեծացնելու իշխանության բեռը և ահագին պլաններ խեղեց. «Այո՛, ճգնաժամային իրավիճակում չես կարող կիրառել կառավարման այն գործիքները, որոնք կիրառվում են սովորական գործընթացների դեպքում: Կարող եմ պնդել, որ շատ գործընթացներ ուշացած են, ինչն էլ ավելի խորացրեց իշխանության կառավարման ճգնաժամը: Իշխանությունը ստիպված կռիվ է տալիս տարբեր ուղղություններով՝ համավարակի դեմ պայքար, Սահմանադրական դատարանի ճգնաժամ, ԱԺ-ում տիրող իրավիճակ, ընդդիմություն ընդհանրապես չկա, կա դիմադրություն ոչ թե ընդդիմություն. այս պայմաններում շատ դժվար է գործելը, բայց դա չի արդարացնում իշխանության թերացումներն ու ուշացումները»:

«Իշխանության գործողություններին տրվող գնահատականները գնահատականներ են պոստ ֆակտում, որոնց մի մասը ճիշտ է, մյուս մասը սխալ՝ հաշվի առնելով առկա ինֆորմացիան: Չկար կորոնավիրուսի դեմ պայքարի փորձ, ժամանակի ընթացքում ձևավորվում է համաշխարհային փորձ, և այսօր խոսելով մարտի 1-ին իշխանության կայացրած որոշումներից՝ պետք է հաշվի առնել այն ինֆորմացիան, որ մենք ունեինք կորոնավիրուսի վերաբերյալ: Շատ կարևոր է արատակարգ իրավիճակ հայտարարելը, որը իշխանությանը հնարավորություն է տալիս շատ ավելի արագ և ճկուն որոշումներ կայացնել: Իշխանությունն իրավիճակին համարժեք է գործում»:

«Քայլերի հաջորդականություն չկա, հեղափոխական իշխանությունը պետք է պրոակտիվ լինի»,- նշեց Հայկ Այվազյանը: ժողովուրդն իշխանությունից հեղափոխական փոփոխությունների սպասելիքներ ունի: Ըննդիմությունը պետք է լիներ էլ ավելի հեղափոխական, բայց ընդդիմություն չկա, սա դիմադրություն է, որն ամեն ինչ արեց, որպեսզի իշխանությունը շեղվի հեղափոխական օրակարգից և աղմուկ ստեղծի…»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում