Sunday, 12 05 2024
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են
16:30
Լիտվայում մեկնարկել են նախագահական ընտրություններն ու երկքաղաքացիության ներդրման հանրաքվեն
16:15
Խարկովի մարզում ավելի քան 4000 բնակիչ է տարհանվել ինտենսիվ ռազմագործողությունների հատվածներում գտնվող բնակավայրերից
Ռուսաստանում ցորենի գները հասել են ամենաբարձր մակարդակին
Դանակահարություն Լոռիում՝ ծննդյան արարողության ժամանակ
Բելգորոդում գնդակոծության հետևանքով բարձրահարկ շենքի մուտք է փլուզվել․ կան տուժածներ

«Համավարակի բացասական ազդեցությունն առավել զգալի է լինելու խոցելի խավի համար․ խնդիր է լինելու սպասվող աղքատության աճը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է տնտեսագետ Վահագն Խաչատրյանը։

– Պարոն Խաչատրյան, օրերս կառավարությունում, վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քաղաքականության վերաբերյալ: Մասնավորապես, քննարկման առարկա են դարձել ճգնաժամային իրավիճակում տնտեսությանն օժանդակելու մեխանիզմներն ու ֆինանսական գործիքակազմը: Մի շարք առաջարկներ և գաղափարներ են ներկայացվել ենթակառուցվածքների զարգացման, արտահանման կառուցվածքի դիվերսիֆիկացման, նոր շուկաների զարգացման, թվայնացման, ծառայությունների մատուցման, ներգնա զբոսաշրջության խթանման և այլ ուղղություններով ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել նաև առաջիկայում մթերման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և առկա խնդիրների հնարավոր լուծումներին: Սակայն նկատենք, որ չի կոնկրետացվել, թե հատկապես ինչ են նախաձեռնում անել: Կցանկանայի Ձեր դիտարկումները ներկայացնեիք՝ նախ, թեկուզ ամփոփ պատկերով, համավարակի այս պայմաններում ի՞նչ իրավիճակ է այսօր տիրում վերոնշյալ ոլորտներում, ինչպես նաև, Ձեր համոզմամբ՝ որո՞նք են այն քայլերը, որոնց գործադրմամբ հնարավոր կլինի լուծել այս ոլորտներում առկա խնդիրները:

Նախ՝ պետք է գնահատվի իրավիճակը, և միաժամանակ ներկայացվեն սպասելիքները մոտ ապագայում: Շատ կարևոր է ձևակերպել նպատակները: Ցանկացած ծրագրային փաստաթուղթ, առավել ևս ռազմավարական, արժեքավոր է հենց նպատակների հստակ ձևակերպումով: Վերը նշված հարցադրումները բոլորն էլ կարևոր են։ Հասկանալի է, որ դրանք իրականություն դարձնելու միջոցները, ռեսուրսները սահմանափակ են, ուստի կարիք է լինելու դրանք իրականացնել ըստ առաջնայնության, կարևորության: Դա շատ ավելի հեշտ և արդյունավետ կլինի այն դեպքում, եթե հստակ ձևակերպվել են նպատակները, թիրախները և սահմանվել են կոնկրետ ժամանակներ: Մեզ մոտ դրան կարող էր նպաստել ծրագրային բյուջետավորման սկզբունքի կիրառումը, որը պետք է գործեր արդեն մի քանի տարի: Ցավոք, իրականում դեռևս շարունակվում է նախկին մեթոդների կիրառումը, որն էլ, օրինակ, պատճառ է դառնում թերֆինանսավորման, որի ականատեսը եղանք նախորդ տարի: Այսօր՝ համավարակով պայմանավորված իրավիճակում, հասկանալի է, որ էականորեն պետք է փոխվեն զարգացման թիրախները․ օրինակ՝ առաջնային են դառնում մարդկային կապիտալին առնչվող խնդիրները, դրանով էլ պայմանավորված մարդկային կապիտալին ուղղվող ֆինանսական միջոցները պետք է ավելացվեն:

Երկրորդ կարևոր խնդիրը. ստեղծված իրավիճակում տնտեսության առավել տուժած բնագավառների նկատմամբ մոտեցումների ճշգրտումն է։ Խոսքը վերաբերում է ծառայությունների ոլորտին, մասնավորապես տուրիզմին, հյուրանոցային տնտեսությանը, ռեստորաններին ու սրճարաններին: Պարզ է, որ թվարկած բնագավառներում ամենամեծ կորուստն է լինելու, և կարիք կա առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել, տարբեր տնտեսական մեխանիզմներ կիրառել՝ սկսած անմիջապես օգնություն տրամադրելուց մինչև լրացուցիչ պահանջարկ ձևավորելը:

– Պարոն Խաչատրյան, կառավարությունը ֆինանսական ի՞նչ գործիքակազմ կարող է ներդնել այս պարագայում բիզնես սեկտորին հնարավորինս օժանդակելու համար, և մինչ այս իրականացված հակաճգնաժամային միջոցառումները որքանո՞վ են արդյունավետ եղել, Ձեր գնահատմամբ:

Մինչ հիմա իրականացված ծրագրերն ունեն բավականին բարձր արդյունավետություն: Ժամանակի ընթացքում իրականացվող միջոցառումներն ավելի հասցեական դարձան, կոնկրետացան, դրանով էլ ավելի նպատակային եղան: Պետք է առանձնահատուկ նշել հակաճգնաժամային ծրագրերին հանրային մասնակցության փաստը: Ըստ էության, բոլոր շահագրգիռ խմբերը հնարավորություն են ունեցել կառավարության համապատասխան կառույցների հետ աշխատել և գտնել յուրաքանչյուր խմբի համար լուծումներ: Չմոռանանք, որ մարտ ամսից մենք բոլորս, այդ թվում նաև աշխարհը, գտնվում ենք ոչ ստանդարտ, անկանխատեսելի իրավիճակում, երբ երկու անհամատեղելի խնդիր միաժամանակյա և արագ լուծումներ են պահանջում: Խոսքը վերաբերում է համավարակի առողջապահական և տնտեսական հետևանքներին, և ստեղծված իրավիճակում նվազագույն կորուստների ակնկալիքով տնտեսության ճգնաժամը կանխելու և չխորացնելու, և, միաժամանակ, մարդկանց առողջության պահպանման կարևորագույն հարցերը լուծելուն:

Լավագույնը կարող են լինել այն հակաճգնաժամային միջոցառումները, որոնք միտված են նպաստելու, խթանելու, օժանդակելու բիզնեսին՝ սեփական կամ վարկային միջոցներով վերականգնելու կամ մեղմելու կորուստները: Որպես այդպիսին կուզեի առանձնացնել շահութահարկի մասին օրենքի վերջին փոփոխությունը, որը հստակեցնելով այդ հարկատեսակի մասով պետություն-գործարարություն հարաբերությունները, միաժամանակ տնտեսավարողներին հնարավորություն տվեց լրացուցիչ ազատ միջոցներ ունենալ այսօրվա անհետաձգելի խնդիրները լուծելու համար:

– Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ձեռնամուխ լինել տնտեսական աճի ներուժի վերականգնմանը միտված գործողությունների ծրագիրռազմավարության մշակմանը: Հետաքրքրիր է, թե այս ռազմավարությունը մասնավորապես ի՞նչ բաղադրիչներ պետք է իր մեջ ներառի, ինչպիսի՞ն այն պետք է լինի, ինչպես նաև՝ որքա՞ն է կազմում մեր տնտեսական ներուժն իրականում, և հնարավոր համարո՞ւմ եք, որ կկարողանանք վերականգնել այն՝ հասցնելով նախաճգնաժամային մակարդակին կամ դրանից ավելի:

– Ինչպես նշեցի վերևում, առաջնայինը նպատակները ձևակերպելն է: Պարզ է, որ այս տարի ունենալու ենք կորուստներ: Կան տարբեր գնահատականներ դրանց մասին՝ 0 տոկոսից մինչև -10-12 տոկոս, միջազգային հայտնի կառույցների գնահատականները շատ ավելի մեղմ են՝ -1,7-3,0 տոկոս: Կան կանխատեսումներ նաև հաջորդ տարվա մասով և դրանք ավելի հուսադրող են՝ 2021թ. կանխատեսում են մինչև 5 տոկոս աճ: Ինչքանով այդ կանխատեսումները իրականություն կդառնան, միայն մեզնից կախված չէ: Սա չի նշանակում, որ ՀՀ-ն չպետք է ունենա ճգնաժամից դուրս գալու իր յուրահատուկ ճանապարհը: Այս առումով պետք է ողջունել կառավարության նախաձեռնությունը: Հուսով եմ, որ այդ ծրագրի կազմման աշխատանքներին մասնակից կդառնան բոլոր այն ուժերը՝ գիտական, բուհական, գործարար շրջանակները, քաղաքացիական սեկտորի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնք իրենց փորձով, գիտելիքներով, կոնկրետ առաջարկներով նախատեսվող ռազմավարական ծրագիրն իրատեսական և իրականանալի կդարձնեն:

– Պարոն Խաչատրյան, այս խորհրդակցության ընթացքում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով տնտեսության ընթացիկ վիճակն և մակրոտնտեսական ցուցանիշները՝ նշել է, որ ապրիլ ամսվա համեմատ՝ մայիսի տնտեսական ցուցանիշներն ավելի բարվոք են, մի շարք ուղղություններով էապես ավելի ցածր անկում է գրանցվել, իսկ որոշ ոլորտներում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճ է արձանագրվել: Համաձա՞յն եք արդյոք նախարարի հետ:

– Թվերի բովանդակային հատվածին մենք կծանոթանանք հուլիսի 5-ին և այդ ժամանակ, օրինակ, կարող ենք ավելի հստակ արձանագրումներ անել տնտեսության վիճակի մասին՝ թե՛ արդյունաբերության աճի մասով, թե՛ շինարարության անկնման մասով և այլն:

– Պարոն Խաչատրյան, Ձեր կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ տնտեսական ի՞նչ խնդիրներ կարող ենք դեռևս ունենալ, ի՞նչ դժվարություններ են առջևում:

Դժվարությունները, նախ և առաջ, պայմանավորված են լինելու համավարակով պայմանավորված սահմանափակումների և դրանց վերացման հետ: Խոսքը վերաբերում է և՛ ներքին սահմանափակումներին, և՛ հատկապես արտաքին սահմանափակումներին: Բոլորիս համար կարևորը այս տարին նվազագույն կորուստներով ավարտելն է: Իշխանությունը չի կարող հաշվի չնստել այն փաստի հետ, որ կարող է այս անորոշություններով լի իրավիճակը շարունակական լինել, նվազագույնը մինչև տարվա վերջ: Սրանով էլ պայմանավորված պետք է իրականացվի տնտեսական քաղաքականությունը: Համոզված եմ, որ ստեղծված պայմաններում՝ որոշակի, կանխատեսելի, թիրախային, նպատակային քայլերի առկայությունը կփոխի ընդհանուր վիճակը, որոշակի կդարձնի սպասումները, որոնք առկա են հասարակության մոտ։

– Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը օրերս ինձ հետ հարցազրույցում մտահոգություն հայտնեց, որ իրենց կատարած ուսումնասիրությունների համաձայն՝ տնտեսական այս ճգնաժամի արդյունքում Հայաստանում գործազուրկների թիվը կարող է 80 հազարով ավելանալ: Դուք կիսո՞ւմ եք այս մտահոգությունը՝ ներկայացված կոնկրետ ցուցանիշի մասով, թե՞ Ձեր հերթին ունեք այլ հաշվարկ:

Պետք է ընդունել ի գիտություն այն, ինչի մասին ասել է Գագիկ Մակարյանը, որը, ցավոք սրտի, անխուսափելի է լինելու: Տնտեսության ծառայությունների և առևտրի ճյուղերի կորուստները համաշխարհային մակարդակով ահռելի չափերի են հասել, դրանց ազդեցությունը մեր տնտեսության վրա չի կարող էական չլինել, չմոռանանք, որ անցյալ տարվա տնտեսական աճի 70%-ն ապահովել են նշված ճյուղերը, որոնց մասնակցությունը ՀՆԱ-ում կազմել է 54% կամ 3, 562 տրիլիոն դրամ:

– Իսկ աղքատության մակարդակը կբարձրանա՞:

Վերլուծությունները փաստում են, որ համավարակի բացասական ազդեցությունն առավել զգալի է լինելու հասարակության ավելի խոցելի, անապահով խավի համար: Դա է պատճառը, որ ներկայացվող առաջարկներում առանձնահատուկ ուշադրության է արժանանում այդ մարդկանց ստեղծված իրավիճակում օգնություն ցուցաբերելու խնդիրներին, հատկապես նոր մոտեցումներին, որոնք առաջին հերթի կոչված պետք է լինեն մեղմելու սպասվող աղքատության աճը: Վերջինը, որպես այդպիսին, խնդիր է լինելու բոլոր երկրների, կառավարությունների համար։

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում