Friday, 26 04 2024
Լուծում ենք Հայաստանի՝ առաջիկա տասնամյակներում լինելիության հարցը. վարչապետ
ՔԿ վարույթներով առաջին եռամսյակում վերականգնվել է մոտ 30 մլն դոլարի վնաս
Հնդկաստանի պատասխանը Բաքվին
Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Աշոտ Սմբատյանը Վրաստանի հետախուզական ծառայության ղեկավարի հետ քննարկել է համագործակցության հարցեր
ՍԴՀԿ-ն դատապարտել է ՀՅԴ ներկայացուցիչների պահվածքը Լիբանանում Ցեղասպանության տարելիցի միջոցառման ժամանակ
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին
14:48
Բունդեսթագի պատգամավորի կարծիքով՝ ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից
14:40
ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել
14:30
Պենտագոնը 6 միլիարդ դոլարի պայմանագրեր է պատրաստում Կիևի համար զենք արտադրելու նպատակով
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտնել են միմյանց հարվածներ հասցնելու մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Տյումենի մարզում ավելի քան 5000 մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով
Ոնց որ քաղաքացին գնա բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ պատգամավոր
Ստացվում է «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկի վճարում ենք թույլ տալիս, ո՞նց. Թունյան
«Գալ-գնալ… այլևս չի լինի». նոր համակարգի ներդրումով հարկատուն ժամանակի կորուստ չի ունենա
13:30
Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից
13:15
Ալիևին դիմավորել են Շոլցն ու Բերբոքը
Աղդամի ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը
12:45
ԱՄՆ-ն ճնշում է Չինաստանի զարգացումը. Չինաստանի ԱԳ նախարար
Ուղիղ․ Էներգետիկայի դիվիեսիֆիկացիայի հեռանկարները․ հանրային քննարկում
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժել է նրա խափանման միջոցը փոխելու միջնորդությունը
Ղազախստանի պետականության դեմ աշխատողներ կան. Տոկաև
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:01
Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում
«Մեծ խաղում» Հայաստանը միայնակ չի՞ մնա, երաշխավորն ո՞վ է
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին

Որ ուժերը կլինեն հաջորդ խորհրդարանում

Հաջորդ խորհրդարանում կհայտնվեն այն ուժերը, որոնք աներկբա աջակցություն են հայտնում հեղափոխության արժեքներին, խորհրդարանի ամբիոնից հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա, իհարկե, նշել է, որ այդ մասին անում է կանխատեսում և խոսում ոչ իբրև վարչապետ, այլ իբրև քաղաքացի Նիկոլ Փաշինյան: Անշուշտ, դրանից չի փոխվելու նրա հայտարարության առնչությամբ քաղաքական ընկալումը որպես վարչապետի հայտարարություն, և դրանից են բխելու այդ հայտարարության մեկնաբանությունները, որոնք կլինեն նույնքան հակասական և ծայրահեղությունից ծայրահեղություն, որքան ներկայիս ներքաղաքական ընթացքը և իրադրությունը: Բայց այստեղ, իհարկե, շոշափվում է կարևորագույն խնդիր, որովհետև խորքային իմաստով, անշուշտ, հետհեղափոխական Հայաստանի համար առաջնային լուրջ քննությունը լինելու է հենց խորհրդարանի հաջորդ ընտրությունը, ընդ որում՝ թե՛ ընտրական գործընթացի անցկացման օրինականության, որակի, թե՛ բովանդակային արդյունքի տեսանկյունից: Այսինքն՝ հետհեղափոխական կամ նոր Հայաստանի համար առանցքային է առանց կեղծիքի և ապօրինության ընտրության անցկացումը, և առանցքային է քաղաքական բովանդակությամբ ընտրության անցկացումը, որտեղ պայքարը լինելու է ոչ թե քաղաքականության ու փողի, այլ գաղափարների, ծրագրերի, հայեցակարգերի միջև: Այդ համատեքստում է առանցքային դառնում, թե որ ուժերն են լինելու հաջորդ ընտրության դրոշակակիրները: Իսկ այստեղ կառավարող ուժն, անշուշտ, ունի անելիք: Իհարկե, միայն այդ ուժի դաշտում չէ անելիքը, և, որպեսզի հաջորդ ընտրությանը լինի մրցակցության բովանդակային այլ որակ, պետք է լինեն այդ նոր որակի բովանդակության և, գլխավորը՝ մրցունակ բովանդակության, հետաքրքիր, հանրության համար արդիական և համոզիչ բովանդակության ունակ ուժեր: Իսկ դա մի բան է, որ հնարավոր չէ սահմանել կառավարության որոշումով: Բայց կառավարող մեծամասնության լծակներով հնարավոր է իրականացնել քաղաքական այն ռեֆորմացիան, որը ինստիտուցիոնալ նվազագույնի կհասցնի քաղաքական մրցապայքարում փողի կամ տնտեսական ռեսուրսի դերը և առավելագույնս կբարձրացնի հենց քաղաքական պայքարի, ծրագրային պայքարի հնարավորությունը:

Հետևաբար՝ հաջորդ ընտրությանն ընդառաջ, կառավարող մեծամասնության անելիքն, իհարկե, քաղաքական համակարգի ռեֆորմացիան է, ինստիտուցիոնալ արդիականացումը, խաղի կանոնների, մրցակցության այնպիսի միջավայրի ձևավորումը, որը, մի կողմից լինելով միանգամայն ազատ, մյուս կողմից ապահոված կլինի այն ֆիլտրերով, որոնք կկանխեն փողով քաղաքականություն ստեղծելու ջանքերը: Իսկ դրանք, անշուշտ, լինելու են: Բայց այդ ջանքերը խնդիր են դառնում, երբ չկա «հակաջանքը», որը տվյալ դեպքում հենց համակարգային ռեֆորմացիան է: Իհարկե, դա նաև ենթադրում է հանրային երկխոսություն արդիականության թեմաներով, երկխոսություն արժեհամակարգային հեղափոխության շուրջ: Այստեղ արդեն կառավարող մեծամասնությունը, իհարկե, չպետք է լինի մենակ, բայց նաև պետք է լինի նախաձեռնող: Այդ քայլերն իրականացնելու, այսինքն՝ սեփական պատասխանատվությունը իրացնելու դեպքում է, որ կառավարող մեծամասնությունը բաց ճակատով կարող է ասել, որ մնացյալ առումով «քաղաքական աղքատությունը» մարդկանց գլխում է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում