Հուլիսի 24-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19:00-ի սահմաններում, 54-ամյա Աշոտ Ծատուրյանի վարած «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան Նոյեմբերյան քաղաքի «Կոզմանթալա» կոչվող հանդամասի ճանապարհին դուրս է եկել բանուկ մասից ու գլորվել ձորը: Վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: