Friday, 12 06 2026
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի
Առաջընթաց և բարգավաճում․ ԱՄԷ նախագահը շնորհավորել է Փաշինյանին
ՀՌՀ-ն վարչական տույժեր է կիրառել «5-րդ ալիք»-ի և «Հ2»-ի նկատմամբ
19:50
Իսրայելը ԱՄՆ-ի ենթական չէ, այլ դաշնակիցն է
Ի՞նչ եղանակ է սպավում առաջիկայում
19:30
Թրամփը Իրանի գործողությունները ողորմելի է որակել
Փրկարարներն ու ոստիկանները օգնություն են ցուցաբերել կամրջի փլուզման հետևանքով արգելափակված քաղաքացիներին
19:10
Կանադան կխորացնի հարաբերությունները Թուրքիայի հետ
Ավտոմոբիլիստներին գնդակահարելու հումորը անհաջող է․ քաղաքապետի խոսնակ
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով

Ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանանք, թե որոնք են միտումները. Արման Մելիքյան

Քաղաքական գործիչ, դիվանագետ, ԼՂՀ արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը, մեկնաբանելով Եվրամիության՝ ընդարձակման և Արևելյան գործընկերության քաղաքականության գծով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի խոսքերն այն մասին, թե Եվրամիությունը ուզում է մեծացնել իր ներգրավվածությունը ղարաբաղյան խնդրում և պատրաստ է անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տրամադրել կարգավորմանը նպաստելու և տարածաշրջանը վերականգնելու համար, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ կախված է նրանից, թե ինչին ուղղված կլինեն ֆինանսական այդ միջոցները։

«Առ այսօր ևս եվրոպական տարբեր կազմակերպություններ ու կառույցներ ֆինանսավորում էին տարբեր նախագծեր, որոնք ուղղված էին փոխվստահության մթնոլորտի հաստատմանը Հայաստան-Արցախ-Ադրբեջան եռանկյունու շրջանակում»,- ասաց Ա.Մելիքյանը՝ ավելացնելով, որ դրանք, ըստ էության, աշխատել են հօգուտ այն բանի, որ ցույց տրվի, թե հակամարտությունը ընթանում է Հայաստան-Ադրբեջան ձևաչափով։

«Եթե այս նույն տրամաբանությամբ ֆինանսավորում պետք է իրականացվի, դա ուղղված կլինի Արցախի անկախության ճանաչման դեմ։ Ֆինանսավորման մասին բոլոր խոսակցությունները տեղավորվում են ներկայիս բանակցային գործընթացի տրամաբանության ու օրակարգի շրջանակում»,- ընդգծեց նա՝ հավելելով, որ եթե այդ տրամաբանությունը չփոխվի, դա «կշարունակի աշխատել մեր դեմ»։

Նրա խոսքով՝ այլ հարց է, որ կարծես միտումներ են նշմարվում, միջնորդներն են նոր նախաձեռնությամբ հանդես գալիս զուտ տեղեկատվական-քաղաքական մասով։ Որպես օրինակ՝ նա բերեց «Վաշինգթոն Փոսթի» Արցախին նվիրված հոդվածաշարը, ԱՄՆ Կոնգրեսի որոշումը Թուրքիայում քրիստոնյաների սեփականության առնչությամբ։

«Որոշ նոր շեշտեր են առաջ եկել, որ թույլ են տալիս մտածել, թե գուցե բանակցային տրամաբանության և օրակարգի շրջանակներում նորամուծություններ տեղի կունենան։ Ժամանակ է հարկավոր, որպեսզի հասկանանք, թե որոնք են միտումները»,- խոսքը եզրափակեց Ա.Մելիքյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում