Կորոնավիրուսի դեպքերի հայտնաբերման սմարթֆոնային հավելվածը Գերմանիայում ներբեռնվել է 6,5 միլիոն անգամ գործարկման պահից անմիջապես 24 ժամ հետո: SAP ծրագրային ընկերության ղեկավար Քրիստիան Քլեինի խոսքերը մեջբերել է Reuters-ը:
«Սա մեծ հաջողություն է. իր մասշտաբների, դյուրին օգտագործման շնորհիվ հավելվածն օգնում է հասարակությանը»,- նշել է Քլեինը:
Գերմանիան միանում է եվրոպական այն երկրներին (Իտալիա, Լեհաստան, Լատվիա), որոնք գործարկում են հավելվածներ, որոնք օգտագործում են անլար Bluetooth-ով` ստուգելու մարդկանց միջև շփումը և նախազգուշացնելու, եթե նրանցից մեկի մոտ առկա լինի կորոնավիրուս: