Monday, 13 05 2024
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել

Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել իշխանությունների դիմումի վերաբերյալ. Վենետիկն էլ չփրկեց «վերջին բաստիոն» ՍԴ-ին

«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ արդեն իսկ պատրաստ է ՍԴ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ, երբ որոշում կայացվեց՝ պանդեմիայով պայմանավորված, ՍԴ ճգնաժամը լուծել ոչ թե հանրաքվեի, այլ ԱԺ-ի միջոցով, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտարարեց, որ դիմել են Վենետիկի հանձնաժողովին լուծման այդ ճանապարհի վերաբերյալ դիրքորոշում ստանալու համար։ Եվ ահա այդ դիրքորոշումն արդեն պատրաստ է։ Եվ, չնայած Վենետիկի հանձնաժողովը մշտապես զգուշավոր դիրքորոշումներ է ներկայացրել դատավորների անկախության և անփոփոխելիության հետ կապված պետությունների նախաձեռնությունների դեպքերում։ Ավելին, սա այն մարմինն է, որը հենց ինքն է սահմանում և խրախուսում այդ չափանիշները։ Թերևս սա էր պատճառը, որ շատ իրավաբաններ, այդ թվում՝ նախկին և ներկա ՀՀԿ-ական «իրավական» շրջանակներ ու նրանց մանր ու մեծ խոսնակներ, գուժում էին, որ բացառված է, որ Վենետիկի հանձնաժողովը դրական եզրակացություն տա ՍԴ ճգնաժամի հաղթահարման վերաբերյալ իշխանությունների առաջարկությանը։

Սակայն մեզ հասած հավաստի տեղեկություններով՝ վաղվա նիստում Վենետիկի հանձնաժողովը հաստատելու է մի կարծիք, ըստ որի՝ հանձնաժողովն ընդունելի է համարում իշխանությունների՝ ՍԴ մոդելը կյանքի կոչելու առաջարկությունը և նշելու է, որ դա համապատասխանում է եվրոպական չափանիշներին։ Ըստ այդմ, Վենետիկի հանձնաժողովն ընդունելի է համարել իշխանությունների առաջարկությունը, ըստ որի՝ 12 տարուց ավելի պաշտոնավարած դատավորների լիազորությունները պետք է դադարեցվեն, պետք է ընտրվի ՍԴ նոր նախագահ, ինչպես դա սահմանված է Սահմանադրության 2015 թվականի փոփոխություններով։

Հանձնաժողովը դրական կարծիք է արտահայտել նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը և Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցման հարցերի վերաբերյալ։

Մեր աղբյուրների պնդմամբ՝ Վենետիկի հանձնաժողովում այս ընթացքում հասկացել են, թե ինչ քաղաքական և անձնական շահերով է առաջնորդվում Սահմանադրական դատարանը, ուստի, այդ պատճառով է, որ հանձնաժողովի կարծիքում խիստ գնահատականներ և նախազգուշացումներ են ներառվել՝ ուղղված Սահմանադրական դատարանին և դրա նախագահին, ինչպես նաև բավականին թափանցիկ կերպով անդրադարձ կա Հրայր Թովմասյանի՝ նախագահի պաշտոնում նշանակվելու գործընթացի կասկածելիության վերաբերյալ։

Ըստ մեր տեղեկությունների, նույն նիստի ընթացքում հաստատվելու է ՍԴ դիմումի հիման վրա Վենետիկի հանձնաժողովի կողմից իրականացված համեմատական վերլուծությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի վերաբերյալ։ Ասում են, որ հանձնաժողովն ըստ էության եզրակացրել է, որ 300.1-րդ հոդվածը որևէ խնդիր չունի իրավական որոշակիության առումով, և ԵԽ երկրների մեծ մասում հենց նույնանման ձևակերպումներ են օգտագործվում քրեական այդ երևույթի դեպքում:

Հիշեցնենեք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Վենետիկի հանձնաժողովին երեք իրավական հարց էր առաջադրել, որոնք վերաբերում էին 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսված, սակայն չիրագործված Սահմանադրական դատարանի նոր մոդելի իրագործմանը, Սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրության փոփոխությունների նախնական քննության շրջանակի հստակեցմանը և այդ քննության ժամկետին, ինչպես նաև Ազգային ժողովի՝ նախապես հայտարարված հանրաքվեն չեղարկելու հնարավորությանը, որը կասեցվել է համավարակի պատճառով հայտարարված արտակարգ դրության հիմքով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում