Վրացական GHN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ վրացական կողմը թյուրիմացություն է համարում այն, որ Բրյուսելի «Սանտ Նիկոլաս» հյուրանոցն անկախ երկրների ցանկում ներառել է Աբխազիան և Հարավային Օսիան։ Այս մասին ավանդական ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն։
«Մենք տեղեկատվություն չունենք այդ մասին, սակայն հուսով ենք, որ դա պարզապես թյուրիմացություն է։ Այսօր մենք այդ մասին տեղեկացանք մամուլից։ Հետևաբար ո՛չ կարող ենք հաստատել դա, ո՛չ էլ հերքել։
Այնուամենայնիվ, մենք այս մասին կիրազեկենք Բրյուսելում գտնվող մեր դեսպանատանը։ Եվ եթե այդ տեղեկատվությունը հաստատվի, ապա մենք անպայմանորեն միջոցներ կձեռնարկենք։ Չնայած ես համոզված եմ, որ մենք գործ ունենք թյուրիմացության հետ»։










































