Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և դատարանի 6 անդամների պաշտոնավարումը: Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն նախատեսված էր ապրիլի 5-ին, սակայն չկայացավ արտակարգ դրության հայտարարման պատճառով: Կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված արտակարգ դրության պայմաններում, հունիսի 3-ին «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությամբ ընդունվեց հանրաքվեն չեղարկող օրինագիծ: Հիմա Սահմանադրական ճգնաժամի լուծման հնարավոր տարբերակը հանգրվանել է առաջնային մանդատ ունեցող մարմնում՝ ԱԺ-ում։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Տիգրան Եգորյանի հետ:









































