Thursday, 18 06 2026
21:50
ԵՄ-ի և Կանադայի ռազմական ծախսերի աճը 2025 թվականին կազմել է 90 միլիարդ եվրո. Ռյուտե
Լավ կլինի՝ ՍԴ-ն բավարարի ռուսամետների բողոքը. նրանք պարտվելու են, ժողովրդավարությունը հաղթելու է
21:30
Ֆոն դեր Լայենն առաջարկել է սահմանափակել ուկրաինացի փախստականների ընդունումը ԵՄ. DPA
Կալուգացու հայտարարությունից չենք սարսափել. նոր չէ, որ կոալիցիա պիտի կազմեն, վաղուց էին կազմել
«Ռոսատոմ»-ի ղեկավարը հայտնել է Զապորոժիեի ԱԷԿ-ի աշխատակցի մահվան մասին
Բելառուսում «պատերազմ» է
Արմեն Նիկողոսյանը հրաժարական է տվել ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից
Գազայում զինադադարից հետո զոհվել է ավելի քան 1000 մարդ
Ժաննա Անդրեասյանը և թենիսի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը քննարկել են Հայաստանում թենիսի զարգացման, միջազգային համագործակցության ընդլայնման հարցեր
20:30
ՆԱՏՕ-ն կարդիականացնի իր միջուկային ներուժը՝ զսպումն ուժեղացնելու համար
Դպրոցների ենթակայության փոփոխության հարցերը քննարկվել են մարզպետարանների ներկայացուցիչների հետ
20:10
Թուրքիայի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարների հանդիպմանը
Զբոսանավում սցենարային հրդեհ և տուժածներ․ Սևանա լճում անցկացվել է ուսումնավարժանք
19:50
Չինաստանն Իսրայելին կոչ է արել գործել՝ ղեկավարվելով ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնություններով
Հայաստանի համայնքների միության պատվիրակությունը կմասնակցի «Միավորված քաղաքներ և տեղական իշխանություններ․ Եվրասիա» համաշխարհային կոնգրեսին
19:30
Իսրայելի ԱԳ նախարարը հայտարարել է Կայա Կալասի հետ հարաբերությունները խզելու մասին
Մինչև հունիսի վերջ Արարատի մարզում կգործի շուրջ 70 նոր ավտոբուս
19:10
Պակիստանի վարչապետը ստորագրել է ԱՄՆ-Իրան հուշագիրը՝ որպես միջնորդ
Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին
18:50
Գրոսին մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ԱԷԿ-ի մերձակայքում ռազմական գործողությունների ակտիվացման առնչությամբ
Չեխիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
18:30
Էներգակիրների գները բարձր կլինեն առաջիկա տարիներին. եվրահանձնակատար Յորգենսեն
Դրդում են Երևանին ՌԴ-ի հետ առճակատման․ Զախարովան՝ «Արծիվ գործընկեր» զորավարժությունների մասին
Իսրայելը հայտարարել է, որ իր զորքերը շարունակում են գործել Լիբանանում
ASEAN-ը G7-ի «հակակշիռ»
17:50
Սա պատմական փաստաթուղթ է և ուղերձ հզոր Իրանից. Փեզեշքիան
Ութերորդ գումարման Ազգային ժողովն ավարտեց աշխատանքները
17:30
Ռոբերտո Մարտինեսը կարող է գլխավորել Ռոնալդուի թիմը
17:20
Շանթ Սարգսյանն արագ շախմատի թիմային ԱԱ-ի հերթական տուրում հաղթել է Մագնուս Կարլսենին
17:10
ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտում 1,5 տրիլիոն դոլարի ներդրումն «ուղերձ է աշխարհին». Հեգսեթ

Շիրակի մարզում ավելացել է մշակվող ցանքատարածությունների քանակը․ մարզպետ

Շիրակի մարզում այս տարի մշակվող հողատարածքներն ավելացել են, քանի որ սովորաբար արտագնա աշխատանքի մեկնողները, որոնք այս տարի մնացել են Հայաստանում, զբաղվում են հողագործությամբ ու տարիներ շարունակ չմշակված հողերը սկսում մշակել։

Երեկ Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ մարզպետները մեկ կարևոր հարց բարձրացրին։ Ներդրողները մարզերում հողատարածքների տրամադրման հետ կապված խնդիրներ են ունենում։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշեց, որ հողերի տրամադրման հարցում միանշանակ որոշում կամ մոտեցում չի լինում։

«Լինում են դեպքեր, երբ ներդրողը կոնկրետ տվյալ համայնքում տեսնում է ներդրում կատարելու կարիք, բայց այդ համայնքն այդքան էլ նպատակահարմար չի այդ ներդրողի կամ այդ գաղափարի համար տարածք տրամադրել»,- ասաց մարզպետը և շեշտեց՝ սա նոր խնդիր չէ, շատ հաճախ է հանդիպում իրենց պրակտիկայում։

Հողատարածքի տրամադրման գործընթացն իրականացվում է քննարկումների արդյունքում։ Մարզպետի խոսքերով՝ իրենք աշխատում են յուրաքանչյուր նման դեպքում ներդրողին և համայնքի բնակչին միմյանց հետ հաղորդակցելու հնարավորություն ստեղծել։ «Երբեմն լինում են դեպքեր, երբ համայնքը, ավագանին կամ այդ հողի սեփականատերը այդ տարածքի մասով այլ պլաններ ու նպատակներ ունի և ուղղակիորեն չի ստացվում տրամադրել։ Մենք փորձում ենք մաքսիմալ՝ թե՛ մեր միջոցներով, թե՛ իրար հետ ուղիղ աշխատելու միջոցով խնդիրը լուծել»,- տեղեկացրեց Շիրակի մարզպետը։

Հարցին՝ համայնքն ավելի շահագրգռված է, որպեսզի ներդրողին չնեղացնի՞, թե՞, այնուամենայնիվ, առաջնորդվում են ավելի շատ համայնքի շահերով, մարզպետն ասաց՝ մեկ միասնական մոտեցում չկա, հարցը պետք է դիտարկել կոնկրետ դեպքերով։ «Մենք դեպք ունեինք, երբ ներդրողը հետաքրքրված էր կոնկրետ համայնքում կոնկրետ տարածքով, սակայն համայնքի բնակիչներն ասում էին, որ այդ տարածքն ու ենթակառուցվածքը իրենց համար այլ նպատակային նշանակություն ունի։ Մենք ներդրողին առաջարկեցինք այլ տարածք, իրենք էլ քննարկեցին մեկ այլ տարածքում գործունեություն ծավալելու հարցը։ Նման մոտեցումները լինում են։ Միանշանակ է, որ բացի համայնքի շահերից, բնակչությունը ներկայացնում է նաև իր շահերը։ Մենք այդ դեպքում փորձում ենք ստեղծել ուղիղ հաղորդակցություն ներդրողի ու հողի սեփականատիրոջ հետ՝ բնակիչ կամ համայնք»,- մանրամասնեց մարզպետ Պետրոսյանը։

Շիրակի մարզպետը մեզ տեղեկացրեց, որ այս տարի մարզում մշակվող հողատարածքների թիվը, նախորդ տարիների համեմատ, ավելացել է։ Պատճառը արտագնա աշխատանքի չմեկնելն է։ Նախնական դիտարկումով, մարզպետի խոսքերով, ավելացում կա, սակայն ավելի հստակ ու ամբողջական տվյալներ կկարողանան ներկայացնել մեկ շաբաթվա ընթացքում։ «Այս պահին, նախնական դիտարկումով, մենք տարբերություն ունենք։ Քանի որ հիմա գյուղվարչություններն արդեն ցանքսերի ու տարածքների ամբողջական փաթեթները, տվյալների բազան ամբողջացնում են, հավանաբար՝ մեկ շաբաթվա ընթացքում հստակ պատկեր կտեսնենք, թե յուրաքանչյուր համայնքում ու վերջնարդյունքում՝ Շիրակի մարզում ինչքան ավելի ցանքատարածություններ ունենք։ Բայց մի բան ակնհայտ է, որ տարբերություն ունենալու ենք»,- իր խոսքն ամփոփեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում