Պեկինում սուպերմարկետները դադարեցրել են սաղմոնի վաճառքը «Սինֆադի» մեծածախ շուկայի ծովամթերքի բաժնում կորոնավիրուսային վարակի հայտնաբերումից հետո:
Ինչպես գրում է «Բեյցզին ժիբաո» թերթը, սաղմոնը հանվել է տեղական առաջատար մանրածախ ցանցերի, ինչպես նաև արտասահմանյան հանրախանութների վաճառասեղաններից։ Հունիսի 13-ի գիշերը ախտահանվել են բոլոր խանութները:
Անցած մի քանի օրվա ընթացքում Չինաստանի մայրաքաղաքում հայտնաբերվել են կորոնավիրուսի վարակի յոթ նոր դեպքեր՝ առաջին անգամ երկու ամսվա ընթացքում: Ամբողջ ընթացքում Պեկինում հայտնաբերվել է 601 հիվանդ, որոնցից 9-ը մահացել են:









































