Ամերիկյան Ջորջ Մեյսոնի համալսարանի պրոֆեսոր, կենսաբանական գիտությունների դոկտոր Անչա Բարանովան պատմել է COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի «թաքնված» նշանների մասին: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստին»:
Նրա կարծիքով, «ասիմպտոմ» բառի օգտագործումը` COVID-19-ի թեստի դրական պատասխան ունեցող մարդկանց համար «անիմաստ է»: Կենսաբանը բացատրել է, որ «ասիմպտոմ» է երիտասարդ սերունդը, որը բժիշկների ուշադրության ներքո չէ:
Նա հավելել է, որ այս հիվանդների մոտ կարող է երիկամների աշխատանքի վատթարացում և թոքերի ծավալի կրճատում նկատվել։
«Եթե COVID-19-ի ձեր թեստի պատասխանը դրական է, բայց դուք ախտանշաններ չունեք, ապա հարկավոր է թոքերի տոմոգրաֆիա անցնել», – ընդգծել է Բարանովան:
Նա նաև հավելել է, որ երիկամների վիճակը ստուգելու համար պետք է գլոմերուլային ֆիլտրման համար արյան անալիզ հանձնել։










































