Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ դեմ է պատմական գործիչների հուշարձանների քանդմանը, այդ թվում՝ երկրի նախկին վարչապետ (1940-1945, 1951-1955) Ուինսթոն Չերչիլի հուշարձանի քանդմանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում:
Նա Բրիտանիայի բնակիչների ուշադրությունը հրավիրել է այն փաստի վրա, որ հուշարձանները հիշեցնում են պատմությունը՝ ներառյալ դրա սխալները:
«Քանդել հուշարձանները նշանակում է ստել մեր պատմության մասին և ապագա սերունդներին զրկել դրա մասին գիտելիքներից», – նշել է Ջոնսոնը:
Հայտնի է, որ անցած շաբաթ ցուցարարները Լոնդոնում Չերչիլի հուշարձանի վրա գրել էին «եղել է ռասիստ»:










































