Friday, 26 06 2026
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է

Արդեն հավաքագրվել է 420 հազար դոլար. Հայկակ Արշամյանը՝ հիմնադրամի դրամահավաք-արշավի մասին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով հիմնադրամի նախաձեռնած դրամահավաք-արշավին:

«Դեռևս մարտի սկզբին «Հայաստան» համահայկական հիմնադրամը, ահագնացող համավարակի հետ կապված, նախաձեռնել է «Միասին հաղթահարենք համաճարակը» անվանումով հատուկ դրամահավաք-արշավ, որի նպատակն է արագ հանգանակություններ կազմակերպել համահայկական ցանցի բոլոր հնարավոր գործիքներով և նեցուկ կանգնել երկրի վերակազմակերպվող առողջապահական համակարգին։ Նախապես դրել էինք 200 հազար դոլարի շեմը։

Այսօր ուրախությամբ հայտնում եմ, որ ոչ միայն վաղուց հատել ենք այն, այլև՝ կրկնապատկել։ Այս պահին արդեն հավաքագրվել է 420 հազար ԱՄՆ դոլար, որից շուրջ 250 հազարն արդեն իսկ օգտագործվել է մեծածավալ բժշկական պարագաներ ու սարքավորումներ ձեռք բերելու, կարիքավոր ծերերին սնունդ մատակարարելու, բազմաթիվ հայրենակիցների Հայաստան հասցնելու համար։ Ծրագրի ավարտին կհրապարակվի մանրամասն հաշվետվություն։

Միևնույն ժամանակ արտերկրից ստացել ենք մեծածավալ նվիրատվություններ ապրանքի տեսքով, որոնք փոխանցվել են առողջապահության նախարարությանը։ Դրամահավաք-արշավի ընթացքում շարունակում է ընդլայնվել նաև մեր համահայկական ցանցը, ստեղծվում են նոր համագործակցություններ թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի տարբեր կազմակերպությունների հետ։
Հիմնադրամի առցանց դրամահավաքի գործիքն էլ ավելի կատարելագործվեց՝ հատկապես ավտոմատացված, միջազգային չափանիշներին համապատասխան ամսական ստացականների առումով, որոնք կսկսվեն ուղարկվել մեր բոլոր նվիրատուներին այս ամսից։ Շատ կարևոր և անհրաժեշտ էր նաև PayPal համակարգի ինտեգրումը առցանց վճարային համակարգին, ինչը կբարձրացնի այդ համակարգի նկատմամբ վստահությունը ողջ աշխարհում։
Դրամահավաք արշավը շարունակական է և կտևի մինչև համաճարակի վերջնական հաղթահարումը։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նվիրատուներին, կազմակերպություններին, Հիմնադրամի ողջ ցանցին, մեր բոլոր գործընկերներին, և հատկապես մեր ողջ թիմին նվիրված աշխատանքի համար»,- նշված է գրառման մեջ։
Նվիրատվությունները կարելի է կատարել հիմնադրամի կայքի հիմնական էջում՝ www.himnadram.org հասցեով։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում