Saturday, 27 04 2024
Անահիտ Ավանեսյանը ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել
Գեղարքունիքում բախվել են մեքենաներ, կան վիրավորներ
«Թուրքիան ռազմավարական իմաստուն որոշում կկայացնի»․ Էրդողան
00:15
Բայդենը կնոջ և դստեր մահից հետո մտածել է ինքնասպանության մասին
ՌԴ 2 քաղաքացի կանայք ալկահոլի ազդեցության տակ վիրավորել են հայերին
Ճակատագրական որոշումներ են կայացվում․ նոր մանդատ է պետք
Կորոնավիրուսի միջոցների 263 մլն. դրամ հափշտակելու գործն ուղարկվել է դատարան
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ խոսնակ
Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. պարզաբանում է փոխվարչապետի գրասենյակը
Հրշեջները մարել են Արարատի մարզի Վանաշեն գյուղում բռնկված հրդեհը
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային

Ադրբեջանցին Հայաստանում. հարցեր, որ առաջացնում է ինքնակամ հանձնվածը

Տեղեկություն է հայտնի դարձել, որ Ադրբեջանի 26-ամյա մի քաղաքացի ինքնակամ հանձնվել է Հայաստանին, Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի մերձակայքում հատելով սահմանը: Գյուղացիները, հունիսի 12-ի առավոտյան հայտնաբերելով նրան, հանձնել են ԱԱԾ-ին, որն էլ ներկայումս զբաղվում է ադրբեջանցու խնդրով: Նա իբրև թե հովիվ է, որի հանդեպ վատ են վարվել և նա, թողնելով հոտը, որոշել է անցնել Հայաստան: Որքանով է իրական այդ պատմությունը, կպարզի ԱԱԾ-ն: Առայժմ ի հայտ եկած տեղեկությունը առաջ է բերում մի քանի հարց, ինչպես նաև առաջացնում կարևոր դիտարկման անհրաժեշտություն: Մասնավորապես, ինչպես է սահմանը հատել ադրբեջանցին, որ առավոտյան հայտնաբերվել է գյուղում, և նրան գտել են գյուղացիները: Արդյո՞ք անցնող ադրբեջանցին եղել է մենակ, արդյո՞ք նա, այսպես ասած, շեղող մանևր չէ, երբ ինքնակամ հանձնվելով գրավելով ուշադրություն, կարող է այսպես ասած՝ շեղել հնարավոր «գործընկերներից»: Անկասկած է, որ ԱԱԾ-ն այստեղ ունի շատ լուրջ պարզելու բաներ՝ համոզվելու համար, որ նա չի ունեցել պոչ կամ որևէ մեկի պոչը չէ: Եվ այդ առումով պետք է թերևս դիտարկել սահմանային անվտանգությունը՝ հասկանալու համար, թե ինչպես է հնարավոր սահմանակից գյուղ անցնել առանց սահմանապահների ուշադրության:

Մյուս հանգամանքը այն է, որ տեղեկությունը հայկական մամուլում է հայտնվում պաշտոնականից ավելի արագ, գյուղացիների միջոցով: Տեղյա՞կ է ԱԱԾ-ն այդ մասին, դա արվել է ԱԱԾ գիտությա՞մբ, թե՞ գյուղացիները պարզապես հայտնել են մամուլին: Սա կարևոր է այնքանով, որ ինչ-ինչ իրավիճակներում գուցե ամենևին պետք չէ արագորեն հայտնել հայկական կողմում հայտնված և իրավապահների ձեռքում գտնվող ադրբեջանցու մասին, գուցե պետք է այդ տեղեկությունը պահել մի քանի օր, ելնելով իրավիճակից: Հետևաբար՝ պարզելու կարիք ունի այն, թե ինչպես է տեղեկատվությունը հայտնվել մամուլում, և ընդհանրապես ինչ մեխանիզմ է աշխատում այդպիսի դեպքերի կառավարման համար: Եվ, այդ ամենով հանդերձ, անհրաժեշտ է էապես բարձրացնել Հայաստանի սահմանակից շրջանների բնակչության զգոնությունն ու պաշտպանությունը, նաև հայ դիրքապահ-սահմանապահների զգոնությունը: Մեծ է հավանականությունը, որ ադրբեջանցիները կփորձեն որևէ կերպ առևանգել Հայաստանի բնակչի կամ զինծառայողի, իրենց բնակչի հետ փոխանակելու համար: Ըստ այդմ, անհրաժեշտ է աչալրջություն սահմանին այդօրինակ վտանգը կանխարգելելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում