News Georgia-ի փոխանցմամբ՝ հուլիսի 25-27-ը Բաթումում տեղի է ունենալու միջազգային բժշկական գագաթնաժողով։ Այն կազմակերպել են Թբիլիսիի բժշկական պետական համալսարանը և Եվրոպայի բժիշկների ուսանողական ասոցիացիայի թբիլիսյան ներկայացուցչությունը։ Գագաթնաժողովի նպատակը Վրաստանի բժշկական ոլորտի միջազգայնացմանն աջակցելն է։
Բժշկական գագաթնաժողովին մասնակցելու են 150 օտարազգի հյուրեր, որոնք Վրաստան են ժամանել Մեծ Բրիտանիայից, Հունգարիայից, Գերմանիայից, Դանիայից, Թուրքիայից և այլ երկրներից։ Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես ունեն իրենց ներկայացուցիչները։









































