Օքսֆորդի համալսարանի հրատարակչության ներկայացուցիչ Էլլա Փերսիվալը լրագրողներին հայտնել է անգլերենի Օքսֆորդի բառարանի հեղինակների կողմից ներկայումս «ռասիզմ» հասկացության ճշգրտման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։
«Աֆրիկամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվանը հաջորդած գլոբալ հակառասիստական ցույցերի ֆոնին մենք աշխատում ենք «կառուցվածքային ռասիզմ» և «սիստեմատիկ ռասիզմ» եզրույթների վրա, որպեսզի հնարավոր լինի պարզ արտահայտել և բացատրել ռասիզմի տարբեր դրսևորումները և հանրության համար դրա հետևանքները»,- հաղորդել է նա։











































