Թուրքիայից Լիբիա ուղևորվող «Çirkin» անվանումով բեռնանավը Կրետե կղզու մոտակայքում հայտնվել է հունական ֆրեգատի ուշադրության կենտրոնում։ Լիբիա ուղարկվող զենքի արգելանքի վերահսկման շրջանակներում հունական կողմը ցանկացել է կանգնեցնել բեռնանավը և ստուգել։
Գործողությունը ղեկավարող իտալացի հրամանատարը Հունաստանի օդուժին պատկանող նավից ուղղաթիռ է բարձրացրել դեպի հիշյալ բեռնանավը։ Իրավիճակին միջամտել է Թուրքիայի ռազմածովային նավատորմը։
Թուրքական ֆրեգատից հունական կողմին զգուշացրել են, որ բեռնանավը գտնվում է Թուրքիայի պետական պահպանության ներքո։ Այդ իրազեկումից հետո իտալացի հրամանատարը ուղղաթիռը հետ քաշելու հրաման է տվել, իսկ բեռնանավը Թուրքիայի ռազմածովային ուժերին պատկանող 3 ռազմանավի ուղեկցությամբ շարունակել է շարժվել դեպի Լիբիայի ափերը։