Friday, 26 04 2024
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել
18:40
Ռուսաստանի հետ Իրանի հարաբերությունները նոր մակարդակի վրա են. Իրանի պաշտպանության նախարար
ԱՍՀ նախարարությունը նախատեսում է ներդնել անապահովության գնահատման նոր համակարգ. Վահագն Խաչատուրյանն ընդունել է Նարեկ Մկրտչյանին
18:20
Բլինքենը Պեկինում հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է Չինաստանի դեմ նոր պատժամիջոցների
Ղրղզստանում վերացրել են հարևան երկրներին թմրանյութեր մատակարարող միջազգային ուղին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Երեւանի արձագանքը Ալիեւի ձայնին
17:50
Խորվաթիան 6 ֆրանսիական կործանիչ կստանա
Հայաստանի նորոգումը
Ի պատասխան ԵՄ-ի բանաձևի Թբիլիսին խոստացավ ԵՄ-ին օգնել ազատվել սեփական գործակալներից
Գազայի անհայտ գերեզմանում 400 մարմին է գտնվել
Բերման է ենթարկվել պատգամավոր Արթուր Խաչատրյանը
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Սանկտ Պետերբուրգում ոստիկանները գնդակահարել են մի տղամարդու, ում եկել էին փրկելու ինքնասպանությունից
Հայաստանը կանգուն է և գրում է իր և իր ժողովրդի ապագան. Ֆրանսիայի վարչապետ
Եթե հաջողվեց խաղաղություն ապահովել, կլինի նաև տարածաշրջանից էներգակիրներ ներմուծելու հնարավորություն
Հայաստանը դեռևս կախվածություն կունենա բնական գազից

Պաշտոնական Երևանի աննախադեպ ակնարկը. ում շարասյունն է ԲՀԿ-ն

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը դիրքավորվում է որպես հինգերորդ շարասյուն, ծառայելով նախկին իշխանության վերադարձին: ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունն անշուշտ իշխանության քաղաքական շահը շրջանակող տրամաբանության մեջ է: Որևէ քաղաքական մարտահրավեր նախկինի վերադարձի հետ ասոցացումը, անկախ դրա իրական կամ մտացածին լինելուց, բխում է իշխանության քաղաքական շահից, քանի որ հանրությանը մղում է իր շուրջ կոնսոլիդացիայի: Միևնույն ժամանակ, սակայն, հայտարարությունը Հինգերորդ շարասյան մասին, ունի բավականին լուրջ համատեքստ: Բանն այն է, որ այդ ձևակեպումը օգտագործվում է առավելապես կոլաբորացիոնիստական գնահատականի համատեքստում, երբ որևէ ներքին ուժ նպաստում է որևէ արտաքին ուժի ազդեցության տարածմանը կամ հաստատմանը:

Ըստ այդմ, նախկին իշխանության վերադարձը մի բան է, և այլ բան է Հինգերորդ շարասյունը: Իհարկե այլ բան է նաև այն, որ ԱԽ քարտուղարը նախկին իշխանությանը կարող է դիտարկել որպես արտաքին որևէ ուժի քողարկում: Այսպես, թե այնպես, գործնականում աննախադեպ է, երբ պաշտոնական Երևանի նշանակալի կարգավիճակ ունեցող պաշտոնյայի շուրթերից հնչում է ակնարկը արտաքին ազդեցության մասին: Համենայն դեպս, Հինգերորդ շարասյունը ունի հենց այդ պատմա-քաղաքական և այսպես ասած քաղաքագիտական բառարանային նշանակությունը: Այդպիսով, պաշտոնական Երևանը փաստացի առաջին անգամ գրեթե բաց տեքստով ակնարկում է, որ ներքաղաքական աշխուժությունը պայմանավորված է արտաքին ազդեցությամբ:

Մնում է արձանագրել, թե հատկապես ինչ ազդեցության, ո՞ր երկրի «Հինգերորդ շարասյան» մասին է խոսքը: Եթե խոսքը վերաբերեր ՀՀԿ-ին, ապա այստեղ իհարկե կարող էր լինել առնվազն որոշակի երկիմաստություն, քանի որ այդ կուսակցությունը եղել է նախկին իշխանություն, բայց այսօր այն գործնականում միակ եվրոպական կուսակցությունն է, համենայն դեպս հետհեղափոխական շրջանում իր քաղաքական հաղորդակցության և վարքագծի համապատկերում: ՀՀԿ-ն ԵԺԿ անդամ է և հետհեղափոխական շրջանում բավականին աշխույժ է այդ ուղղությամբ: Բայց, քանի որ ներկայումս ներքին կյանքի առաջին պլանում ԲՀԿ-ն է, իսկ ԱԽ քարտուղարն էլ խոսում է նրանց դիրքավորման մասին, ապա այստեղ պատկերն այլ է: Բարգավաճ Հայաստանը համենայն դեպս սերտ քաղաքական գործակցության մեջ է «Եդինայա Ռոսիայի» հետ, ինչի մասին իհարկե գիտեն բոլորը, և առավել ևս պետք է իմանա Անվտանգության խորհրդի քարտուղարը: Հետևաբար, բարդ չէ ենթադրել, թե ինչ Հինգերորդ շարասյան մասին է նա խոսում, թեև դա անելը բարդ չէր անգամ առանց նրա խոսքից: Հայաստանում ներքաղաքական աշխույժ փուլը բռնկվել է Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի ելույթից, այդ ելույթն է եղել մեկնարկի կրակոցը, որից հետո սկսվել է մրցավազքը Հայաստանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում