Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Ռուսական վարկից հրաժարվելը ինքնիշխանության և ուժեղացման արդյունք է

Հայաստանի տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ Հայաստանը հրաժարվել է հայկական ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար աշխատանքի ռուսական վարկից: Հայաստանն աշխատանքը կշարունակի բյուջեի միջոցներով: Նախարարը հայտնել է, որ չեն եկել համաձայնության վարկի հետագա ժամանակացույցի առումով, և կայացվել է վարկի շարունակությունից հրաժարվելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական միջպետական պայմանագրով նախատեսվում էր 270 մլն դոլար վարկի տրամադրում՝ տարեկան 3% տոկոսադրույքով:

Էներգետիկ անվտանգության փորձագետ, Էներգետիկայի ինստիտուտի ղեկավար Վահե Դավթյանը կարծում է, որ վարկից հրաժարումը  ակնհայտորեն ունի տնտեսական ու քաղաքական շերտեր։ «Խնդիրը Հայաստանի էներգետիկ համակարգի ճգնաժամային վիճակն է, արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալների շարունակական անկումը, ինչի արդյունքում ԱԷԿ-ի վարկի մարումը երկրում էլեկտրաէներգիայի սակագների վրա ձևավորում է բեռ 2 դրամի չափով: Հաշվի առնելով համաճարակի պայմաններում էլեկտրաէներգիայի արտադրության կտրուկ անկումը՝ համակարգն այլևս ի վիճակի չէ դիմադրելու: Ավելին, Հայկական ԱԷԿ-ի մոդեռնիզացման ծրագիրը հաստատված է ՄԱԳԱՏԷ-ի կողմից և ունի իմպերատիվ բնույթ: Ուստի ծրագրի հնարավոր ձախողումը նաև ռիսկեր է ստեղծում միջազգային ինստիտուտների հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման տեսանկյունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Դավթյանը։

Փորձագետը ԱԷԿ-ի վարկային պայմանագրի չեղարկումը համարում է հայ-ռուսական հարաբերություններում առկա խորքային խնդիրների հետևանք, որոնց հաղթահարումը գնալով ավելի ու ավելի բարդ է դառնում: «Միջուկային էներգետիկան մշտապես եղել է հայ-ռուսական հարաբերությունների առանցքային անվտանգային բաղադրիչներից մեկը: Այն հարվածի տակ դնելը հանգեցնելու է ճգնաժամի: Ու ոչ միայն էներգետիկայում: Ադրբեջանի կողմից սեփական ատոմակայանի կառուցման ակտիվ փորձերի պայմաններում մեզ հույժ անհրաժեշտ է պահպանել «խաղաղ ատոմ» զարգացնող երկրի բարձր ռազմավարական կարգավիճակը»,- գրել է նա։

Քաղաքագետ Արմեն Բադալյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունը պետք է բացատրություններ ներկայացնի, թե որն է վարկից հրաժարվելու պատճառը, քանի որ եթե բացատրություններ չեն ներկայացվում, և պարզապես հայտարարվում է, որ վարկից հրաժարվում են, և վերանորոգումը կիրականացվի մեր ուժերով, ապա դա արդեն կասկածներ է  առաջացնում՝ կա՞ քաղաքական պատճառ, թե՞ ոչ: «Այդ կասկածները կարող են բավական հեռուն գնացող  ենթադրությունների տեղիք տալ։ Եթե վարկից հրաժարվում ես, ապա կա նաև ռուսական կողմը, որին էլ եթե  բացատրություններ չես տալիս, կարող են խնդիրներ առաջանալ։ Հաշվի առնելով Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարների միջև ներկա պահին եղած ոչ այնքան գործընկերային հարաբերությունները, ապա այս քայլը հերթական ուղղությունը կարող է լինել այս հարաբերությունները էլ ավելի ոչ գործընկերային դարձնելու ուղղությամբ։ Հարց է առաջանում՝ հաջորդ քայլը լինելու է այն, որ կապերը խզվելու են նաև Ռոսատոմի՞ հետ, և Հայաստանը թեքվելու է դեպի ամերիկյան կամ եվրոպական ատոմային կազմակերպություննե՞ր։ Միգուցե Հայաստանի ղեկավարությունը ցանկանում է  Հայաստանի ատոմային ոլորտը ռուսականից տեղափոխե՞լ։ Սրանք հարցեր են, որոնք առաջանում են այն դեպքում, երբ բացատրություններ չեն տրվում»,- ասաց Բադալյանը՝ հավելելով, որ այլ հարց է, թե բյուջեի հաշվին այդ աշխատանքները տանելը ինչ բեռ կարող է լինել հենց բյուջեի վրա։

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակառակը՝ չափազանց դրական է գնահատում ռուսական վարկից  հրաժարվելու  իշխանության որոշումը: «Այս որոշումը Հայաստանի ազգային պետականության, պետական ինքնիշխանության և ուժեղացման արդյունք է, որը շատ նորմալ է։ Վարկից հրաժարումը ոչ մի աղերս չունի  հայ-ռուսական հարաբերությունների վատացման հետ։ Մենք պարտավոր ենք մեր պետությունը հզորացնել, և եթե ռուսական կողմը դա դիտում է որպես իր շահերի դեմ, դա բացառապես իր խնդիրն է։ Եվ դա նշանակում է, որ ինքը Հայաստանի դաշնակիցը չէ։ Պետք է ողջունել այս որոշումը և ողջունել այն մարդկանց, ովքեր հայթայթել են այլ միջոցներ վարկից հրաժարվելու համար»,- ասաց Շիրինյանը՝ հավելելով, որ Հայաստանի կառավարությունը  իր առաջ խնդիր պետք է դնի տարեկան 10-15 տոկոսի չափով թուլացնել Ռուսաստանից իր կախումը։ Եվ գնալով այդ տոկոսը պետք է ավելանա։

«Պետք է կախումը թուլացնել հատկապես «Գազպրոմից» և Լարսի անցակետից։ Լարսի անցակետը մեր «կյանքի ճանապարհն է»։ Հաջորդը երկաթուղին է։ Հայաստանը պետք է գնա ինքնիշխանության ամրապնդման ճանապարհով՝ ինչ կատարվում է  վերջին երկու տարում։ Հայաստանը Ռուսաստանի ու ցանկացած այլ երկրի հետ պետք է դառնա պարտնյոր։ Իսկ Ռուսաստանը պետք է դադարի հինգերորդ շարասյունով, իր գործակալական ցանցով ու  նվիրյալ փորձագետներով Հայաստանում եղանակ ստեղծելու մտքից»,- ընդգծեց քաղաքագետը։

Մեր զրուցակցի խոսքով՝ բացարձակ կապ չունի, թե ԱԷԿ-ի վերանորոգման համար տրամադրված վարկը կամ այլ վարկ ինչքան մատչելի պայմաններով է, որքան է դրա տոկոսադրույքը և այլն: «Իմպերիան կարող է վարկը  0 տոկոսով էլ տալ կամ  մի այդքան էլ  ավելի գումար հենց այնպես տա, բայց դա չպետք է վերցնել, որովհետև Ռուսաստանի քաղաքականությունը մեզ հետ տնտեսական չի։ Մեզ հետ Ռուսաստանը գեոստրատեգիական քաղաքականություն է վարում։ Իսկ ով հակառակն է պնդում, թող բացատրի, թե ինչու գազի գները չեն իջնում։ Այնպես որ, ամեն ինչ շատ նորմալ է, և իմ ասածները բնավ Ռուսաստանի դեմ չեն։ Իմ ասածները ՀՀ սուվերենության խնդրի հետ են կապված»,- ասաց Շիրինյանը՝ ավելացնելով, որ իշխանությունը շատ ճիշտ է վարվում և բոլոր ուղղություններով պետք է  գնա նույն ճանապարհով, և այդ քայլը կամրապնդի հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում