Saturday, 04 07 2026
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ

Ուր կգնա քննությունը՝ դեպի շա՞հ, թե՞ դեպի Ծառուկյան

Ինչպես հայտնում է դատախազությունը՝ հարցին, թե որտեղից իրեն այն փողը, որ կաշառք է տվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին՝ ըստ քրեական գործի, «Մուլտի գրուպ» կոնցեռնի գործադիր տնօրեն Սեդրակ Առուստամյանը պատասխանել է, թե այդքան փող ունենալը պայմանավորված է մայրական պապի կողմից «Իրանի պատերազմի» ընթացքում սովետական բանակում ծառայելու, մեծ քանակությամբ ոսկի՝ «Շահի ոսկիները» բերելու և 1987թ. տատի կողմից իրեն փոխանցելու հանգամանքներով։ Այդ մասին հայտնում է գլխավոր դատախազությունը: Այլ կերպ ասած՝ «Մուլտի գրուպ» կոնցեռնի ղեկավարը հայտարարել է, որ Իրանից բերված տատիկի ոսկիներն է տվել որպես կաշառք: Իսկ խոսքը, համենայնդեպս՝ ըստ քրգործի, հիշեցնենք, ավելի քան 22 միլիոն դոլարի մասին է:

Իհարկե, դժվար է ասել, թե «Մուլտի գրուպի» կալանավորված տնօրենի այդ բացատրությունը քրեական գործը որքանով կվերածի արդեն միջպետական կամ ռեգիոնալ սկանդալի, բայց անշուշտ կատակը՝ կատակ, սակայն Սեդրակ Առուստամյանը, ըստ երևույթին այդ մեծ փողի հանգամանքը թողնելով պապիկի՝ Իրանից բերած ոսկիների վրա, ըստ ամենայնի կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին է ազատել փողի համար պատասխանատվությունից:

Որովհետև 2011 թվականին 22 միլիոն դոլար կարող էր ունենալ Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, բայց հազիվ թե նրա սեփականություն հանդիսացող կոնցեռնի գործադիր տնօրենը:

Կգնա՞ քննությունը դեպի Գագիկ Ծառուկյան, թե՞ ոչ: Դա թերևս կախված է ներքաղաքական իրողություններից, այն հարցից, թե կառավարության հրաժարականի իր պահանջում որքան հեռու կամ ուր կգնա ԲՀԿ նախագահը:

Հատկանշական է, որ դատախազության հաղորդագրությունն ու «Մուլտի գրուպի» տնօրենի պապիկի ոսկիների պատմությունը հաղորդագրության տեսքով ի հայտ են գալիս այս պահին՝ ակնարկով, որ քննությունն իհարկե կարող է կանգ առնել Իրանի շահի վրա, բայց կարող է և գնալ հակառակ ուղղությամբ:

Հատկանշական է, որ արդեն նախօրեին ԲՀԿ քաղխորհրդի նիստում կառավարության 100 տոկոս հրաժարականի վերաբերյալ հայտարարության հետ կապված տոնայնությունը նվազել էր զգալի: Մյուս կողմից, իհարկե, բարդ է միարժեք ասել, թե դա Ծառուկյանին ուղղված զգուշացումների՞ արդյունք է կամ միա՞յն դրա արդյունք է:

Մեծ հաշվով, կառավարության հրաժարականի պահանջով Ծառուկյանը ըստ էության ստեղծեց փոթորիկ մի բաժակ ջրում, որում էլ, սակայն, խեղդեց այսպես ասած՝ ընդդիմության համար պայքարի իր ներկայիս մրցակիցներին՝ լուծելով նվազագույն խնդիր, ինչին, ի դեպ, ամենևին էլ թերևս դեմ չէր լինի կառավարող մեծամասնությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում