ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը չի կասկածում, որ հանրապետական և դեմոկրատ կոնգրեսականներն առաջիկայում կարող են համաձայնության գալ ԱՄՆ պետական պարտքի հնարավոր շեմի բարձրացման վերաբերյալ,- հաղորդում է BBC-ն: Այս մասին պետքարտուղարը հայտարարել է իր մեծ հարավարևելաասիական շրջագայության ժամանակ, որի շրջանակներում Հոնգ Կոնգում հանդիպել է խոշոր բիզնեսի ներկայացուցիչների հետ:
Չնայած Քլինթոնի լավատեսությանը՝ բանակցությունները դեռևս ռեալ արդյունքների չեն հասել, և, ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ, երեկ ուշ երեկոյան կողմերը չեն կարողացել համաձայնության գալ:
Ներդրողները մտահոգություն ունեն, որ այդ արդյունքը կամ դրա բացակայությունը զգալի կազդեն ասիական ֆոնդային բորսաների վրա:







































