Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Գարիբաշվիլին հայտարարել է, որ երկիրը սկսում է նռնականետերի, նռնակների և հրթիռների սեփական արտադրությունը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի չափանիշներին համապատասխան, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:
«Իմ հրամանով արդեն սկսվել են նռնականետերի, նռնակների և հրթիռների արտադրության ուղղությամբ աշխատանքները` ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն եզակի մարդկանց, որոնք աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է Գարիբաշվիլին տեղական հեռուստաընկերության եթերում:
Նա նաև նշել է, որ Վրաստանում ՆԱՏՕ-ի նմուշով փամփուշտների գործարան կառուցելու որոշումը նույնպես ուժի մեջ է մնում: