«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զ. Սարգսյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ վարչապետ Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Նրա կարծիքով՝ ակնհայտ է, որ այս իրավիճակից փորձում են օգտվել մարդիկ, որոնք ոչ այնքան հայրենասեր են, որքան սեփական ամբիցիաներն ու շահն ունեն. «Ամենատխուրն այն է, որ նրանցից ոմանք ուղղակիորեն ուղղորդվում են դրսից՝ մասնավորապես Ռուսաստանից, ոմանք էլ ինքնադրսևորվում են, որ Ռուսաստանից իրենց վրա ուշադրություն դարձնեն։ Բանը հասել է նրան, որ քաղաքական գործիչներից մեկն ասում է, որ եթե ինքը Ալիևի տեղը լիներ.. իրեն պատկերացնում է Ալիևի փոխարեն, մյուսը Նախիջևանի սահմանից կադրեր է ցույց տալիս, մյուսն էլ ասում է՝ եկեք միավորվենք, գործընթաց սկսենք իշխանությունների դեմ։ Ուզում եմ ասել՝ լավ, տղե՛րք, դուք որ այդ բաներն ասում եք, չե՞ք մտածում, որ հակառակորդին եք ոգևորում, այդ ո՞ւմ եք ոգևորում՝ Ալիևի՞ն, Ալիևի զինվորների՞ն»։
Նրա դիտարկմամբ՝ իշխանությունները քննադատելու առիթներ տալիս են, բայց Ղարաբաղի դաշտ մտնել պետք չէ։
Արամ Սարգսյանն անդրադարձել է նաև ուժայինների պաշտոնանկություններին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։









































