Ռուսաստանցիները կկարողանան լքել երկիրը՝ հարազատներին խնամելու, աշխատելու և սովորելու համար: Այս մասին հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը «Կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհրդի» նախագահության նիստի ժամանակ:
Օտարերկրացիները նաև կկարողանան մուտք գործել Ռուսաստան բժշկական նպատակներով՝ հավելել է նա: Համապատասխան հրամանագրերն արդեն ստորագրված են:
«Օտարերկրյա այն քաղաքացիները, ովքեր պատրաստվում են բուժում անցնել Ռուսաստանի բժշկական կազմակերպություններում, ինչպես նաև նրանք, ովքեր այստեղ ունեն հարազատներ, որոնք խնամքի կարիք ունեն, կկարողանան մուտք գործել Ռուսաստան»,- ասել է Միշուստինը: