Կիրակի օրը Նիդերլանդների մայրաքաղաք Ամստերդամում ավարտվել է Մաթեմատիկայի միջազգային օլիմպիադան: Այն անցկացվում է բարձրագույն դպրոցի մինչև 20 տարեկան ուսանողների (աշակերտների) շրջանում: Մրցույթը հիմնադրվել է դեռ 1959 թ.. այն ժամանակ մրցույթին մասնակցել է 7 երկիր: Տարեցտարի մասնակից երկրների թիվն ավելացել է, և այժմ միմյանց հետ մրցում են 100-ից ավելի երկրների ուսանողներ՝ պարզելու աշխարհի լավագույն ուղեղներին: Ըստ մրցույթի կանոնների՝ ամեն երկրից կարող է մասնակցել առավելագույնը 6 երիտասարդ:
Այս տարի Հայաստանից մրցույթի մեկնած աշակերտները ձեռնունայն չեն վերադառնա Նիդերլանդներից: Մեր թիմի անդամներից Արմեն Վարդանյանն արժանացել է արծաթե մեդալի, իսկ Մհեր Մնացականյանը, Արտյոմ Քոսյանը և Արշակ Մինասյանը՝ պատվոգրերի: Հավաքականի մյուս անդամը՝ Դանիիլ Հայրապետյանը, ստացել է ճիշտ այնքան միավոր, որքան պատվոգրերի արժանացած մյուս մասնակիցները, բայց պաշտոնական կայքում նրա անվան դիմաց կերպով նշված չէ, որ նա պատվոգրի է արժանացել:
Շնորհավորենք մեր մաթեմատիկոսներին և հուսանք, որ մյուս անգամ կվերադառնանք միայն ոսկիներով:










































