Փարիզի մերձակայքում կորոնավիրուսի համավարակի պիկին բացված դիահերձարանը փակվել է շաբաթ օրը, հունիսի 6-ին: Այս մասին հաղորդել են Փարիզի ոստիկանության պրեֆեկտուրայից, հաղորդում է «Եվրոպեյսկայա պրավդա»-ն՝ RFI-ին հղումով:
Դիահերձարանը փակելու որոշում է կայացվել, քանի որ տարաժաշրջանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է բարելավվել, իսկ հուղարկավորության ծառայություններն աշխատում են սովորական ռեժիմով:
Ժամանակավոր դիահերձարանը բացվել էր ապրիլի 3-ին՝ Փարիզի մերձակայքում գտնվող Եվրոպայի խոշորագույն պարենամթերքի մեծածախ շուկայի պահեստի տարածքում՝ համաճարակի պիկին հուղարկավորության ծառայությունների գերծանրաբեռնվածության պատճառով:
Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի զոհ է դարձել ավելի քան 29 հազար մարդ:












































