Wednesday, 15 07 2026
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ

«Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է.

Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ծանր կացության մեջ, պայմանավորված նոր տիպի կորոնավիրուսի համավարակով․ վարակման դեպքերի և մահերի թվի աճի, գերբեռնված առողջապահական համակարգի, սոցիալ-տնտեսական ճգնաժամի պայմաններում։

Հայաստանի Կառավարությունն ամբողջությամբ քաղաքական պատասխանատվություն է կրում ստեղծված իրավիճակի և դրանից հնարավոր ելքերի ապահովման համար։

Մեր երկրի համար այս օրհասական, ճակատագրական ժամին պատասխանատվության իրենց բաժինն են զգում և կրում բարձր քաղաքական և քաղաքացիական գիտակցություն կրող քաղաքական, հասարակական շրջանակներն ու երկրի քաղաքացիների գերակշիռ մասը։ Մենք հավասարապես ընդունել ենք ահեղ մարտահրավերը՝ նպատակադրված ժամ առաջ թեթեւացնելու առաջնագծում իրենց մասնագիտական առաքելությունն անձնուրացաբար կատարող բժիշկներին, բուժաշխատողներին՝ հաղթահարելու համար վերահաս վտանգը եւ վերադարձնելու կյանքը պետության բնականոն զարգացման հուն։

Ստեղծված կացության մեջ ամբողջությամբ բացատրելի է նախահեղափոխական ավելի քան քսանամյա ժամանակահատվածում պետությունը բռնազավթած ռեժիմի հետ հավասարապես պատասխանատվություն կրող քրեաօլգարխիկ շրջանակների Հայաստանի ապագայի և ժողովրդավարացման դեմ դավաճանական արշավը։

Նրանց նպատակն է մեր նորագույն պատմության համար այս օրհասական պահին Հայաստանի քաղաքացիներին մատնել հուսահատության, ապականել քաղաքական դաշտը, բովանդակազրկել այն, ականապատել քաղաքական բովանդակությունից եւ մարդկային բարոյականությունից զուրկ կեղծ քաղաքական միավորների անհամարժեք կոչերով եւ պահանջներով։

Այս ամենն ունի մեկ նպատակ՝ համավարակով պայմանավորված իրավիճակը օգտագործելով ստեղծել ռևանշի պայմաններ՝ պետական թալանի, համատարած կոռուպցիայի և հանցավորության, Հայաստանի քաղաքացուն նվաստացնելու, կեղեքելու ժամանակները վերադարձնելու և ժողովրդի գերակշիռ մեծամասնության պաշտպանությունը ստացած հեղափոխական հռչակումները տապալելու համար։

Ստեղծված իրավիճակում նման գործունեությունը համարում ենք որպես մեր պետության և պետականության, քաղաքացիների առողջության, ազատությունների եւ իրավունքների շահերին դեմ ուղղված՝ հակապետական գործունեություն։

Իշխանությունը պարտավոր է ստեղծված իրավիճակին տալ համարժեք իրավա-քաղաքական գնահատական եւ ձեռնարկել դրանից բխող համարժեք գործողություններ՝ հիմնված օրենսդրության, արտակարգ դրության ռեժիմի եւ Պարետատան որոշումների վրա։

Միեւնույն ժամանակ արձանագրում ենք, որ պետության եւ հանրության շահերի հետ որեւէ աղերս չունեցող կեղծ քաղաքական միավորների նման քստմնելի ու անբարոյական ակտիվությունն անհնարին կլիներ, եթե․

– զուտ համավարակի պատճառով իր՝ ներկայիս կազմով Սահմանադրական դատարանի ճգնաժամը հանգուցալուծվեր պատշաճ հետեւողականությամբ եւ վճռականությամբ,

– ուղիղ մեկ տարի առաջ խոստացած դատական համակարգը վիրահատական միջոցներով բարեփոխելու հանձնառությունը մեկ տարի անց չլղոզվեր կեղծ իրավական բացատրություններով,

– հեղափոխությամբ տապալված իշխանությունը բռնազավթած ռեժիմին տար համարժեք քաղաքական և կամ իրավաքաղաքական գնահատական։

Ելնելով վերոնշյալից, «Հանուն Հանրապետության» քաղաքական նախաձեռնությունը․

Կոչ է անում քաղաքական դաշտի եւ հասարակության առողջ ուժերին, Հայաստանի քաղաքացիներին՝ ամենայն լրջությամբ ընդունել քաղաքականացված քրեաօլիգարխիկ տարրերի կոնսոլիդացված մարտահրավերն ընդդեմ պետության եւ պետականության՝ պատրաստ լինել հնարավոր բոլոր միջոցներով պաշտպանելու մեր պետականությունը օտարահարճ շարասյունների ոտնձգությունից։

https://www.facebook.com/114747186889766/posts/133464261684725/?d=n

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում