Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին հայտարարել է՝ նոր տիպի կորոնավիրուսը հաղթահարած հիվանդները միևնույն է՝ պետք է հետևեն նախազգուշական միջոցներին: Այս մասին նա ասել է իր Instagram-ում:
Բժիշկ ը նշել է, որ նույնիսկ առողջացած մարդը կարող է կրել COVID-19, եթե «ամեն տեղ գնա ու ձեռք տա ամեն ինչի»:
«Եթե նույնիսկ դուք արդեն ունեցել եք կորոնավիրուսային վարակ, միևնույն է՝ կարող եք բռնել դռան դռնակը, «ձեռքին» ստանալ կորոնավիրուս, ողջունեք ինչ-որ մեկին և վարակեք նրան»,- գրել է Կոմարովսկին:
Նրա խոսքով՝ մարդիկ, ովքեր անցել են այս վարակը, անհրաժեշտ է, որ հետևեն անվտանգ հեռավորությանը և «ձեռքերը լվանան»: