Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայյիփ Էրդողանը հուլիսի 27-ին այցելելու է Ադրբեջան։ Այս մասին նշված է Թուրքիայի վարչապետի պաշտոնական կայքում։
2011 թվականի հունիսի 12-ին Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո սա կհանդիսանա Էրդողանի երկրորդ արտասահմանյան այցը։ Օրեր առաջ Էրդողանն այցելել էր ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետություն։
Ադրբեջանում Էրդողանը տետ-ա-տետ և ընդլայնված պատվիրակության մասնակցությամբ հանդիպումներ է ունենալու նախագահ Իլհամ Ալիևի հետ։
Ակնկալվում է, որ կողմերը քննարկելու են տարածաշրջանային ու միջազգային զարգացումներին, ինչպես նաև երկկողմանի հարաբերություններին առնչվող խնդիրներ։
Հիշեցնենք, որ առաջիկա ադրբեջանական այցն Էրդողանի համար լինելու է թվով 10-րդը։







































