Tuesday, 16 06 2026
Իշխանության 30 տոկոսը օկուպացված է. կոլաբորացիոնիզմի դրոշ են բարձրացրել
Թրամփը հայտարարում է Իրանի հետ գործարքի կնքման մասին, իսկ Իսրայելը փորձում է խափանել այն
Իսրայելի «ոսկեդարը փորձության է ենթարկվում»
Համագործակցության նոր հեռանկարներ՝ Լոնդոնի «Sotheby’s» աճուրդային տան հետ
ՄԻՊ-ի և ԱՆ-ի համագործակցության արդյունքում կազմակերպվել է Ադրբեջանում ազատությունից զրկված և Հայաստան վերադարձած անձի բուժօգնությունը
Հայտնի են Խաչատրյանի անվան թավջութակահարների միջազգային մրցույթի հաղթողները
Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները
«Նոթեյշնս» երաժշտական լաբորատորիան ստացել է գրեթե 250 հայտ՝ աշխարհի ավելի քան 38 երկրից
Ծաղկաձորի ճոպանուղու հողամասն այլևս ՀԱՕԿ-ինը չէ
Երևանում անցկացվում է Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Եվրոպայի խմբի հանդիպումը
Հայաստանը ներկայացվել է National Geographic Italia-ի մայիսյան համարում
Պապիկյանը Eurosatory 2026 միջազգային ցուցահանդեսի ցուցադրական պարապմունքից տեսանյութ է հրապարակել
23:30
«Փյունիկ»-ը կիպրացի հարձակվող ունի
Գրանցվել է 775 դեպք, որից 236-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Շրջանառության մեջ է դրվում նոր հուշադրամ
Անցած 3 օրում գրանցվել է 31 ավտովթար․ 44 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
ԱԺ խորհուրդը հաստատել է հունիսի 16-ի հերթական նիստերի օրակարգի նախագիծը
Մայիսի 1-31-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքներ․ ՊԵԿ
22:30
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 180-ը
Հայաստանում ազատությունից զրկվածների թիվը հատել է 3000-ի շեմը. Գալյան
22:10
Ուկրաինայի ռազմածովային ուժերը Alkmaar տեսակի հակաականային նավ է ստացել Նիդեռլանդներից
Միջուկային զենքից Իրանի դեկլարատիվ հրաժարումը Իսրայելին չի հետաքրքրում. մեզ պետք են ռեալ քայլեր
21:50
Թրամփը սպառնացել է 100-տոկոսանոց մաքսատուրք սահմանել ֆրանսիական գինիների վրա
Օսկանյանը «պադոշ» է. ինչ երեսով է ընտրություն բառը օգտագործում
«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի 4 թեկնածուի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Ընտրությունների լեգիտիմության հարց է առաջանում. ԿԸՀ որոշումն ապօրինի է
21:08
Ֆիլիպիններում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 65-ի
Բաքուն «ձգտում է TRIPP-ը «Միջին միջանցք» աշխարհաքաղաքական նախագծից դուրս թողնե՞լ»
20:50
Իտալիայի վարչապետն ընդգծել է Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը
Հայաստանում են անվասայլակով բասկետբոլի սպորտային բանագնացներ Ռոզ Հոլերմանը և Սթիվ Սերիոն․ ԱՄՆ դեսպանատուն

ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման կանխարգելման նախադրյալները ՀՀ-ում. զուգընկերներ և նրանց քանակը

Հայտնի է, որ ՄԻԱՎ հիվանդությունները փոխանցվում են սեռական հարաբերության միջոցով, այդ իսկ պատճառով շատ կարևոր է բնակչության սեռական վարքագծի ուսումնասիրությունը՝ վարակի փոխանցման կանխմանն ուղղված նպատակային ծրագրերի մշակման և իրականացման համար: ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածումը կանխելու տեսանկյունից չափազանց կարևոր է սահմանափակ քանակությամբ սեռական զուգընկերների առկայությունը, ինչպես նաև պաշտպանված սեռական հարաբերություն ունենալը:

ՀԺԱՀ 2010-ի շրջանակում տեղեկատվություն է հավաքագրվել հարցմանը նախորդող 12 ամիսների ընթացքում հարցվողի ունեցած սեռական զուգընկերների վերաբերյալ: Վերջին սեռական հարաբերության ժամանակ պահպանակի օգտագործման վերաբերյալ տեղեկատվություն է հավաքագրվել ինչպես կանանցից, այնպես էլ տղամարդկանցից: Ի լրումն նշվածի, հարցվողները պատասխանել են նաև իրենց կյանքի ընթացքում ունեցած զուգընկերների թվաքանակի վերաբերյալ հարցին:

Անշուշտ, նմանօրինակ հարցադրումները խիստ անձնական են, և հարկ է նշել, որ հարցվողների պատասխանները հնարավոր է, որ ոչ լիարժեքորեն անկեղծ լինեն:

Տղամարդկանց 15 տոկոսը նշել է հարցմանը նախորդած 12 ամիսների ընթացքում մեկից ավելի զուգընկերուհի ունենալու փաստի մասին: Երիտասարդ և տարեց տղամարդիկ, ինչպես նաև հարցման պահին ամուսնացած, գյուղաբնակ և ցածր կրթական մակարդակ ունեցող տղամարդիկ առավելապես քիչ են հակված բազմակի սեռական զուգընկերուհիներ ունենալուն: Կոտայքի (26 տոկոս), Երևանի (22 տոկոս) և Գեղարքունիքի (21 տոկոս) մարզերի առնվազն մեկ հինգերորդը նշել է վերջին տարվա ընթացքում մեկից ավելի զուգընկեր ունենալու մասին, մինչդեռ Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի միայն 2 կամ ավելի ցածր տոկոսն է նշել այդ մասին: Գրեթե ոչ մի կին չի նշել բազմակի զուգընկերներ ունենալու մասին՝ վերջին մեկ տարվա ընթացքում:

Հարցմանը նախորդող 12 ամիսների ընթացքում մեկից ավելի զուգընկերուհիների հետ սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց 72 տոկոսը նշել է, որ վերջին սեռական հարաբերության ժամանակ օգտագործել է պահպանակ: Վերջին 12 ամիսների ընթացքում ապահով սեռական հարաբերություն ունեցած տղամարդկանց առավել ցածր տեսակարար կշիռ է գրանցվել 40-49 տարիքային խմբի (23 տոկոս), հարցման պահին ամուսնացած (38 տոկոս) և գյուղական բնակավայրերի (49 տոկոս) տղամարդկանց շրջանում:

Ինչպես արդեն նշվեց, այս ենթախմբերի տղամարդիկ առավել քիչ են հակված նշելու հարցմանը նախորդող 12 ամիսների ընթացքում մեկից ավելի զուգընկերուհի ունենալու մասին:

Երբևէ սեռական հարաբերություն ունեցածների շրջանում, կյանքի ընթացքում ունեցած սեռական զուգընկերների միջին թիվը կանանց պարագայում կազմում է 1.0 (տվյալները ներկայացված չեն), իսկ տղամարդկանց դեպքում՝ 5.8 (ի տարբերություն ՀԺԱՀ 2005 թ.-ի 5.6 ցուցանիշի):

Դեռահասները նշել են, որ իրենց կյանքի ընթացքում նրանք միջինում ունեցել են 2.6 սեռական զուգընկերուհի:

Տղամարդկանց շրջանում կյանքի ընթացքում ունեցած սեռական զուգընկերների միջին թիվն աճում է կրթական մակարդակին զուգահեռ՝ կազմելով 5.4՝ առավել ցածր կրթական մակարդակ ունեցող տղամարդկանց շրջանում և 6.4՝ բարձրագույն կրթությամբ տղամարդկանց շրջանում:

Երևանի, Արմավիրի և Լոռու մարզերի տղամարդկանց շրջանում գրանցվել են կյանքի ընթացքում ունեցած զուգընկերների ամենաբարձր ցուցանիշները (7-ից մինչև 9), մինչդեռ Արագածոտնի, Վայոց ձորի, Արարատի և Շիրակի մարզերի տղամարդիկ նշել են ընդամենը 1-2 զուգընկերուհու մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում