ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը օդային ուղևորների ելքի համար տուրքը ուժը կորցրած ճանաչելու օրինագիծ է մշակել:
Այս մասին պատգամավորը հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի՛ քաղաքացիներ և հատկապես զբոսաշրջության ոլորտի սիրելի՛ ներկայացուցիչներ, ուրախ եմ տեղեկացնել, որ վերջնական քննարկումներից հետո շուտով շրջանառության մեջ կդնեմ «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել օդային ուղևորների ելքի համար տուրքը, առավել հայտնի որպես «օդի տուրք»,- գրել է Գրիգորյանը: