Լուրեր
Դիմակների կրման պայմանները հնարավոր է խստացվեն. Նիկոլ Փաշինյան
  • 19:39
  • 2020-06-01
  • Դիտումներ՝ *

Հանրապետությունում դեռ շատ են հակահամաճարակային կանոնները չպահպանող մեր քաղաքացիները: Ոստիկանությունը 1232 տուգանք է արձանագրել, 134 օբյեկտ փակ է այս պահի դրությամբ: Ասեմ, որ ռեյդերը շարունակվում են այս պահի դրությամբ: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսօր մենք քննարկում էինք դիմակների կրման պայմանները խստացնելու հնարավորությունը: Իհարկե, քննարկումների արդյունքում որոշում կկայացվի»,- տեղեկացրեց վարչապետը՝ հորդորելով պահպանել հակահամաճարակային կանոնները, ամենուր կրել դիմակ, ախտահանել ձեռքերը, պահել սոցիալական հեռավորություն:

  • Դիտումներ՝ *