Մինեապոլիսի քաղաքապետ Ջեյքոբ Ֆրեյը քաղաքում արտակարգ դրության ռեժիմ է մտցրել՝ զանգվածային բողոքի ակցիաների կապակցությամբ: Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է քաղաքապետարանի կայքում:
Արտակարգ դրության ռեժիմը սահմանվում է 72 ժամով, նախատեսված է դրա վաղաժամկետ չեղարկում, ասվում է փաստաթղթում: Հրամանագիրը քաղաքային իշխանություններին թույլ է տալիս օգտագործել ԱՄՆ ազգային գվարդիայի ուժերը ՝ կարգուկանոնը պահպանելու համար, ինչպես նաև օգնության խնդրանքով դիմել երկրի և Մինեսոտայի նահանգի հարևան քաղաքների իշխանություններին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մինեսոտայում անկարգություններ են սկսվել Մինեապոլիսում ոստիկանի կողմից սևամորթ քաղաքացու սպանության պատճառով։