Այսօր՝ մայիսի 27-ին, Ազգային ժողովում շարունակվում է հերթական նիստի աշխատանքը: Շարունակում է քննարկվել Ոստիկանության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:
«Ավելի պաշտպանված ոստիկան և ավելի պաշտպանված քաղաքացի»,- բարեփոխումը այսպես ձևակերպեց «Իմ քայլի» պատգամավոր Մխիթար Հայրապետյանը:
Նա նշեց, որ նախկինում ոստիկանության բարեփոխումներ բազմիցս են իրականացվել. «Բայց դրանցից էությունը չի փոխվել, և կառավարող ուժերը փորձել են դրա հիմքում դնել սեփական իշխանությունը երկար պահելու նպատակը»:
Մխիթար Հայրապետյանն ընդգծեց, որ ինքը հավատում է այս բարեփոխմանը:
Մանրամասները՝ տեսանյութում: